From Wikipedia, the free encyclopedia
Հարի Մագուայր (անգլ.՝ Harry Maguire, մարտի 5, 1993[1][2], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Jacob Harry Maguire | ||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1993[1][2] (31 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||
Հասակ | 194 սմ | ||||||||
Քաշ | 100 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||||||||
Համար | 5 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
Շեֆիլդ Յունայթեդ | |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2011-2014 | Շեֆիլդ Յունայթեդ | 134 | (9) | ||||||
2014-2017 | Հալ Սիթի | 54 | (2) | ||||||
2015 | → Ուիգան Ատլետիկ | 16 | (1) | ||||||
2017-2019 | Լեսթեր Սիթի | 69 | (5) | ||||||
2019-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | 0 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2012 | Անգլիա Մ21 | 1 | (0) | ||||||
2017-ներկա | Անգլիա | 20 | (1) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մագուայրը Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի ապրիլի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[4]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[5]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց ևս 4 հանդիպում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը դուրս մնաց Չեմպիոնշիպից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[6]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և հոկտեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[7]։ Այս մրցաշրջանում նա շարունակեց ցուցադրել հիանալի խաղ, ինչի շնորհիվ ճանաչվեց 2012 թվականի Շեֆիլդի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ ընդգրկվեց 2011-12 մրցաշրջանի Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում[8]։ 2012-13 և 2013-14 մրցաշրջաններում նույնպես անգլիացին ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում։ Շեֆիլդի կազմում Մագուայրը անցկացրեց 166 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի հուլիսի 29-ին Մագուայրը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[9]։ Իր դեբյուտը Հալի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Լոկերենի դեմ խաղում[10]։ 2015 թվականի փետրվարի 10-ին նա 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[11]։ Ուիգանի կազմում անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015-16 մրցաշրջանում Հալը Մագուայրի հետ նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ Հալ Սիթիի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[12][13]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[14][15]։ Հալ Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունիսի 15-ին Մագուայրը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Արսենալի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[22]։ 2017-18 մրցաշրջանում Մագուայրը անցկացրեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները թիմի մեկնարկային կազմում[23]՝ բաց չթողելով ոչ մի րոպե և ճանաչվելով Լեսթերի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24]։
2018 թվականի օգոստոսի 25-ին Մագուայրը գոլի հեղինակ դարձավ Սաութհեմփթոնի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[25]։ Սեպտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[26][27][28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 18-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին Մագուայրը գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31][32]։ Մարտի 16-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Բարնլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 4-րդ րոպեին[33][34]։ Լեսթեր Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։
2019 թվականի օգոստոսի 5-ին Մագուայրը 6 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 80 միլիոն ֆունտ ստերլինգ[40]՝ դարձնելով անգլիացուն ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը[41][42][43]։
Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական 2012 թվականի նոյեմբերին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրեց միայն 1 հանդիպում՝ նոյեմբերի 13-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում[44][45]։ Անգլիայի ազգային հավաքական Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 24-ին՝ Մալթայի և Սլովակիայի դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 8-ին՝ Լիտվայի դեմ խաղում[49][50]։
2018 թվականի մայիսի 16-ին Մագուայրը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[51][52][53]։ Առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[54]։ Հունիսի 18-ին Մագուայրը գոլային փոխանցում տվեց Հարի Քեյնին խմբային փուլի Թունիսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[55][56]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց հուլիսի 7-ին՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Շվեդիայի դեմ խաղում[57][58]։ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[59][60]՝՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[61][62]։
2019 թվականի հունիսին Մագուայրը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[63][64][65], իսկ Անգլիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[66][67][68]։
2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Յունայթեդ | 2010–11 | Չեմպիոնշիպ | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 | ||
2011–12 | Լիգա Մեկ | 44 | 1 | 4 | 0 | 8 | 0 | 56 | 1 | |||
2012–13 | 44 | 3 | 4 | 0 | 5 | 2 | 53 | 5 | ||||
2013–14 | 41 | 5 | 8 | 1 | 3 | 0 | 52 | 6 | ||||
Ընդհանուր | 134 | 9 | 16 | 1 | 0 | 0 | 16 | 2 | 166 | 12 | ||
Հալ Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 |
2015–16 | Չեմպիոնշիպ | 22 | 0 | 4 | 0 | — | 7 | 0 | 33 | 0 | ||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 29 | 2 | 1 | 0 | 6 | 1 | 36 | 3 | |||
Ընդհանուր | 54 | 2 | 6 | 0 | 1 | 0 | 14 | 1 | 75 | 3 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) | 2014–15 | Չեմպիոնշիպ | 16 | 1 | — | — | — | 16 | 1 | |||
Լեսթեր Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 38 | 2 | 3 | 0 | 3 | 0 | 44 | 2 | ||
2018–19 | 31 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 32 | 3 | ||||
Ընդհանուր | 69 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 76 | 5 | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 273 | 17 | 25 | 1 | 1 | 0 | 34 | 3 | 333 | 21 |
2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
2018 | 13 | 1 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 20 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հուլիսի 7, 2018 | Սամարա Արենա, Սամարա, Ռուսաստան | Շվեդիա | 1–0 | 2–0 | Աշխարհի առաջնություն 2018 |
Հալ Սիթի
Անգլիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.