ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆյոդոր Սմոլով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Смо́лов, փետրվարի 9, 1990[1][2], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կրասնոդարի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Фёдор Миха́йлович Смо́лов | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կրասնոդար | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2004 | Սոկոլ Սարատով | ||
2005-2006 | Մաստեր-Սատուրն Եգորեվսկ | ||
2006-2007 | Սատուրն Մոսկվա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2015 | Դինամո Մոսկվա | 68 | (3) |
2010 | → Ֆեյենորդ | 11 | (1) |
2012-2013 | → Անժի | 15 | (0) |
2014 | → Անժի | 11 | (2) |
2014-2015 | → Ուրալ | 22 | (8) |
2015-ներկա | Կրասնոդար | 51 | (38) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2013 | Ռուսաստան Մ21 | 28 | (15) |
2012-ներկա | Ռուսաստան | 24 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սմոլովը Մաստեր-Սատուրն Եգորեվսկի ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա միացել է Դինամո Մոսկվային։ 2010 թվականի հուլիսի 14-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆեյենորդ[4]։ Վերադառնալով վարձավճարից՝ Սմոլովը դարձավ հիմնական կազմի խաղացող, սակայն 9 խաղերից հետո նա նորից սկսեց նստել պահեստային նստարանին։ Այսպես նա 1 տարվա վարձավճարով Անժի 2012-2013 մրցաշրջանի համար[5]։ Վերադառնալուց հետո նա ևս մի անգամ տեղափոխվեց Անժի վարձավճարով[6]։
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Սմոլովը միացավ Ուրալին 1 տարվա վարձավճարով[7]։ 2 շաբաթ անց՝ Ուրալի կազմում իր առաջին խաղում նա գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով Ամկարի դարպասը[8]։ Այդ մրցաշրջանում Սմոլովը Ուրալի հիմնական կազմի խաղացող էր, և 22 խաղերում նա դարձավ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի հունիսի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սմոլովը 4 տարվա պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[9]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 20-ին՝ Ամկարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Կրասնոդարի կազմում խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում[11]։
2016 թվականի ապրիլի 10-ին՝ իր նախկին ակումբ Ուրալի դեմ խաղում Սմոլովը 4 գոլ խփեց, իսկ Կրասնոդարը հաղթեց 6-0 հաշվով[12]։ 2015-2016 մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի հեղինակ 29 խաղերում Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[13]։ Նա Կրասնոդարի առաջին ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս տիտղոսին։
Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Սմոլովը մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին[14]։ Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ Սմոլովը որակավորվեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլի խաղերում Սմոլովը դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն ներառեց Սմոլովին նոյեմբերի 14-ին կայանալիք ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի կազմում[15]։ Այդ խաղում նա նշեց իր դեբյուտը և խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով[16]։
Սմոլովը խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղերում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման Լիխտենշտայնի դեմ 7-0 ավարտված խաղում[17]։ Նա Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ի բոլոր 3 խաղերին[18], սակայն Ռուսաստանը զբաղեցրեց վերջին տեղը B խմբում[19]։
Սմոլովը նաև մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[20] և դարձավ գոլի հեղինակ Նոր Զելանդիայի դեմ գավաթի բացման խաղում[21]։ Ռուսաստանը դուրս մնաց խմբային փուլից։
Սմոլովը տիրապետում է անգլերենին և կարդացել է Մարիո Պյուզոյի գրքերը բնօրինակ լեզվով[22]։ 2012 թվականից նա հանդիպում էր ռուս մոդել և հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։ Զույգը ամուսնացավ 2013 թվականի դեկտեմբերին, բայց հետո բաժանվեց 2015 թվականի մայիսին[23]։
2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Մոսկվա | 2007 | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||
2008 | 7 | 1 | 1 | 0 | 8 | 1 | |||||
2009 | 18 | 0 | 3 | 1 | 2 | 0 | 23 | 1 | |||
2010 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | ||||
2011–12 | 23 | 2 | 1 | 0 | 24 | 2 | |||||
2013–14 | 13 | 0 | 1 | 0 | 14 | 0 | |||||
2014–15 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |||
Ընդհանուր | 68 | 3 | 6 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 77 | 4 | |
Ֆեյենորդ | 2010–11 | 11 | 1 | 1 | 0 | 2 | 0 | — | 14 | 1 | |
Ընդհանուր | 11 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
Անժի Մախաչկալա | 2012–13 | 15 | 0 | 3 | 0 | 8 | 1 | — | 26 | 1 | |
2013–14 | 11 | 2 | 0 | 0 | 4 | 0 | 15 | 2 | |||
Ընդհանուր | 26 | 2 | 3 | 0 | 12 | 1 | 0 | 0 | 41 | 3 | |
Ուրալ Եկատերիբուրգ | 2014–15 | 22 | 8 | 1 | 0 | — | — | 23 | 8 | ||
Ընդհանուր | 22 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 8 | |
Կրասնոդար | 2015–16 | 29 | 20 | 3 | 1 | 12 | 3 | — | 44 | 24 | |
2016–17 | 22 | 18 | 1 | 1 | 8 | 6 | 31 | 24 | |||
Ընդհանուր | 51 | 38 | 4 | 2 | 20 | 9 | 0 | 0 | 75 | 48 | |
Կարիերայի ընդհանուր | 178 | 52 | 15 | 3 | 37 | 10 | 0 | 0 | 230 | 64 |
2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]
Ռուսաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 1 |
2013 | 4 | 1 |
2015 | 5 | 2 |
2016 | 9 | 2 |
2017 | 3 | 2 |
Ընդհանուր | 22 | 8 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 14, 2012 | Կուբան մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան | Միացյալ Նահանգներ | 1–0 | 2–2 | Ընկերական խաղ |
2. | Նոյեմբերի 19, 2013 | Զաբել Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ | Հարավային Կորեա | 1–1 | 2–1 | Ընկերական խաղ |
3. | Սեպտեմբերի 8, 2015 | Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 5–0 | 7–0 | Եվրո 2016 Որակավորում |
4. | Նոյեմբերի 17, 2015 | Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան | Խորվաթիա | 1–0 | 1–3 | Ընկերական խաղ |
5. | Մարտի 26, 2016 | Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան | Լիտվա | 1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
6. | Սեպտեմբերի 6, 2016 | Լոկոմոտիվ մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան | Գանա | 1–0 | 1–0 | Ընկերական խաղ |
7. | Հունիսի 5, 2017 | Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա | Հունգարիա | 1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
8. | Հունիսի 17, 2017 | Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | Նոր Զելանդիա | 2–0 | 2–0 | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.