Դուբայ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դուբայը (արաբ․՝ دبيّ), Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ[1], ֆինանասական և առևտրի կենտրոնը[2] (այդ թվում նաև ամբողջ Միջին Արևելքի)[3]։ Գտնվում է Պարսից ծոցի ափին։ Դուբայի ծովային նավահանգիստը, շնորհիվ ցածր մաքսատուրքերի, տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, որտեղ իրականացվում է ակտիվ ապրանքաշրջանառություն(այդ թվում՝ ոսկի)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դուբայ | |||||
دبيّ | |||||
| |||||
Երկիր | ԱՄԷ | ||||
Համայնք | Դուբայի Էմիրություն | ||||
Էմիր | Մուհամմադ իբն Ռաշիդ ալ Մաթքում | ||||
Հիմնադրված է | 1833 թ. | ||||
Մակերես | 1114 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||||
Բնակչություն | 2․106․177 մարդ (2013) | ||||
Խտություն | 408,18 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +9714 | ||||
Պաշտոնական կայք | dm.gov.ae(արաբ.)(անգլ.) | ||||
| |||||
1954—1971 թվականներին եղել է բրիտանական Trucial States պրոտեկտորատի վարչական կենտրոնը[2]։ Դուբայում անցկացվում են մի շարք միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ[4]։
Դուբայը աշխարհի հնագույն քաղաքներից է։ Քաղաքի մոտակայքում գտնվող կոյուղագծերից կարելի է ենթադրել, որ մոտավորապես 7000 տարեկան է։ Մոտ 5000 տարի առաջ ջրափնյա գիծը ետ քաշվելով` քաղաքը ժամանակակից տեսքը ստացավ, իսկ տարածքը ծածկվեց ավազով[5][6]. Նախքան իսլամի ի հայտ գալը, մարդիկ այս տարածաշրջանում երկրպագում էին Բաջաինին (կամ Բաջար)[7]։ Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, Ք.ա VI դարում եղել է պարսկական դինաստիայի` Աքեմենյանների ենթակայության տակ, իսկ Ք.ա III—VI դարերում` Սասանյանների։ VIII դարում Դուբայի իշխանը մասնակցում է խալիֆայության կուսակալի դեմ կազմակերպած ապստամբությանը, որի շնորհիվ էլ VIII—IX դարերում փաստացի անկախություն է ձեռքբերում։ IX դարի վերջին մի որոշ ժամանակով ընկնում են Աբբասյանների իշխանության տակ, իսկ XIII դարում` Հուլավուների։ Մինչև ХVIII դարի վերջ տարածքային կռիվներ էին մղում Պորտուգալիայի, Իրանի, Թուրքիայի, Օմանի, վահաբիստների դեմ[8]. Վենետիկյան մարգարտավաճառ Գասպերո Բալբին, 1580 թվականին այցելելով այդ շրջանները, նկարագրել է մարգարիտների բեռների, ինչպես նաև Դուբայի մասին (Dibei)[9]: XVIII դարում բնակչության հիմնական զբաղմունքը ծովեզրյա նավագնացությունն ու առևտուրն էին։ Հաճախ հակամարտության մեջ էին մտնում բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, որի հետևանքով էլ բրիտանացիները այդ շրջանը կոչեցին «Ծովահենների ափ»։ 1820 թվականին Արևելահնդկական ընկերությունը ռազմական ուժ գործադրեց ծովահենների վրա:Հարցը լուծվեց գեներալի համաձայնությամբ, ինչի արդյունքում Օմանը բաժանվեց 3 մասի։ 1835, 1839, 1853 և 1892 պայմանագրերի արդյունքում ստեղծվում է բրիտանական պրոտեկտորատը, իսկ 1853 թվականին այդ տարածքի մի մասը մտնում է Trucial Oman-ի մեջ[8]։
Առաջին հիշատակումը Դուբայի կազմավորման մասին վերաբերում է 1799 թվականին[2]։ XIX սկզբին Դուբայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1200 մարդ։ Դա մի փոքրիկ բնակավայր էր` շրջապատված պաշտպանական պարսպով, որի կենտրոնը Ալ-Ֆահիդ (Al Fahidi) ամրոցն էր[4]։ Մինչև 1833 թվականը եղել է Աբու-Դաբիի էմիրության կազմում,ավելի ուշ, մինչև 1971 թվականի անկախությունը, այն պատկանել է Trucial States-ին[2]։ 1833 թվականին Դուբայը մտնում է Ալ Մակտումի իշխանության տակ[10]։ XIX դարի ընթացքում երկու աղետները մեծ վնասներ են հասցնում բարեկարգ քաղաքին։ Առաջինը 1841 թվականին տարածված ծաղիկ հիվանդության համաճարակն էր, որի հետևանքով բնակչությունը ստիպված է լինում տեղափոխվել արևելք` Դեր Զոր, իսկ երկրորդը` 1894 թվականին բռնկված մեծ հրդեհն էր[11]։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը շարունակում էր գրավել վաճառականներին` տարբեր նահանգներից։ Դուբայի էմիրը, ցանկանալով գրավել արտասահմանյան առևտրականներին, իջեցնում է հարկերը, որի շնորհիվ էլ գրավում է այդ ժամանակների առտևտրական կենտրոնի` Շարջայի վաճառականներին[11][12]։
Իրանի հարևանությամբ գտնվելու շնորհիվ` Դուբայը շուտով գրավեց արտասահմանյան առևտրականների ուշադրությունը, հատկապես Իրանից, որոնցից շատերը, ի վերջո, բնակություն հաստատեցին Դուբայում, իսկ XX դարի սկզբին, դարձավ Պարսից ծոցի կարևորագույն նավահանգիստներից մեկը[13]։ 1910 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 10.000 մարդ, շուկան, որ գտնվում էր Դերիայի ափին, ուներ ավելի քան 350 խանութներ[4]։ Դուբայում ծաղկում էր մարգարտի արտադրությունը և արտահանումը, որը իրականցվում էր մինչև անգամ Մեծ ճգնաժամի (1930) ժամանակ----[5]։
Գտնվում է Պարսից ծոցի ափին, մայրաքաղաք Աբու-Դաբիից հյուսիս-արևելք՝ Շարջա քաղաքի հարևանությամբ։ Աշխարհագրական կոորդինատներ` հյուսիսային լայնության 25°27' և արևելյան երկայնություն 55°33': Քաղաքի երկարությունը՝ 134 կմ, լայնությունը՝ 35 կմ։
Կլիման չորային է, չափազանց տաք։ Դուբայը համարվում է աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկը։ Միջին ջերմաստիճանը օգոստոսին (ամենատաք ամիս) +35,1 °C է, իսկ միջին առավելագույնը, որպես կանոն +40 °C է, օդի ջերմաստիճանը երբեմն կարող է լինել մինչև 50 °C: Ձմեռը զով է, մոտավորապես ջերմաստիճանը կազմում է այնքան, որքան ամռանը կենտրոնական Ռուսաստանում։ Հունվարի միջին ջերմաստիճանը +19 °C է (ամենացուրտ ամիսը)։ Տեղումները Դուբայում հազվադեպ են (տարեկան մոտ 80 մմ), հիմնականում ձմռան երկրորդ կեսին (փետրվար-մարտ), իսկ մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրեթե չկան։
Դուբայը Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային, ֆինանսական և տուրիստական կենտրոնն է։ Քաղաքը զարգացման տեմպով հաճախ համեմատվում է Շանհայի հետ։ Արտահանման ծավալներով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում` Հոնկոնգից և Սինգապուրից հետո։ Դուբայում բացակայում են հարկի որոշ տեսակներ, ինչպիսիք են` եկամտահարկը, անձնական եկամտահարկը, նույնիսկ հայրենադարձության հարկը։ Միացյալ Արաբական Էմիրությունները ունի նաև կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր ավելի քան քսան երկրների հետ ամբողջ աշխարհում։
Քաղաքն ունի երկու ծովային նավահանգիստ, մի քանի ավտոկայան(ամենամեծը Բար-Դուբայն է) և երկու խոշոր միջազգային օդանավակայանները Դուբայը և Ալ Մաքթումը։ Ունի նաև զարգացած տրանսպորտային ցանց, 2009 թվականի սեպտեմբերի 9-ին բացվում է Դուբայի մետրոպոլիտենը։ Նույն թվականի ապրիլի 30-ին բացվում է Դուբայի մոնորելսը, իսկ 2014 թվականի նոյեմբերի 12-ին` Դուբայ տրամվայը` Դուբայ Մարինայում (քաղաքի շրջաններից)։
Դուբայի միջազգային օդանավակայանը (IATA: DXB) Emirates Airlines և FlyDubai ավիաընկերությունների բազան է, որը ծառայում է Դուբայի և այլ երկրի համար։ 2014 թվականին սպասարկել է 70.4 մլն ուղևորի, տեղափոխել 2.37 մլն տոննա բեռ և այդ ցուցանիշներով աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը[14]։ Emirates Airline համաշխարհային ավիաընկերություն է։ Աշխատում է միջազգային ստանդարտներով, 2014 թվականին սպասարկել է 70 երկրների 142 կետեր[15]։
Դուբայի քույր քաղաքները[17][18]`:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.