բելգիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Մունյե (ֆր.՝ Thomas Meunier, սեպտեմբերի 12, 1991[1][2][3][…], Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։
Մենյեն Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Բելգիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1991[1][2][3][…] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||
Համար | 12 | ||
Պատանեկան կարիերա | |||
1996-2002 | Սենտ Օդ | ||
2002-2004 | Ժիվրի | ||
2004-2006 | Ստանդարտ Լյեժ | ||
2006-2009 | Վիրտոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2011 | Վիրտոն | 49 | (15) |
2011-2016 | Բրյուգգե | 149 | (14) |
2016-ներկա | Պարի Սեն-Ժերմեն | 70 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2006 | Բելգիա Մ15 | 1 | (0) |
2011-2012 | Բելգիա Մ21 | 7 | (1) |
2013-ներկա | Բելգիա | 39 | (6) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իր պրոֆեսիոնալ կարիերան Մենյեն սկսել է Վիրտոնում 2009 թվականին[5]։ Իր դեբյուտը Բելգիայի երկրորդ դիվիզիոնում նշեց 2009 թվականի հունվարի 31-ին՝ փոխարինման մտնելով Համեի դեմ խաղում[6][7]։ Նա դարձավ հիմնական կազմի խաղացող և Վիրտոնի առաջին թիմի կազմում մասնակցեց 52 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։
2011 թվականի հունվարին Մենյեն 200,000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բրյուգգե՝ թիմին միանալով ամռանը[8][9]։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[11]։ Բելգիայի առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց հուլիսի 31-ին՝ Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Նա դարձավ հիմնական թիմի խաղացող՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում[14][15], և երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[16]։ 2011-12 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 49 հանդիպում[17]՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Գենկի դեմ խաղում նրա խփած գնդակը ճանաչվեց մրցաշրջանի երրորդ լավագույն գոլը[20]։
2012-13 մրցաշրջանի առաջին 4 խաղերում Մենյեն դարձավ 4 գոլի հեղինակ[21][22][23][24]՝ խաղալով աջ վինգերի դիրքում[25], սակայն հետո նա սկսեց հանդես գալ որպես աջ պաշտպան[26]։ 2013 թվականի ամռանը բելգիացու խաղով սկսեց հետաքրքրվել Վոլֆսբուրգը, սակայն տրանսֆերը չիրականացավ[27][27]։ 2014 թվականի մարտի 16-ին Մենյեն դուբլ ձևակերպեց Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[28][29]։ Մայիսի 4-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում բելգիացին դարձավ ինքնագոլի հեղինակ[30], ինչի պատճառով Բրյուգգեն պարտվեց և կորցրեց Բելգիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները[31]։ 2013-14 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 33 հանդիպում[32]՝ դառնալով 3 գոլի հեղինակ[33][34][35]։
2014 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մենյեն գոլ խփեց Վասլանդ Բևերենի դեմ խաղում[36][37]։ 2015 թվականի հունվարին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[38]։ Հունվարի 20-ին՝ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[39][40]։ Մարտի 22-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Անդերլեխտի դեմ խաղում[41]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և 2007 թվականի հետո առաջին անգամ նվաճել այս գավաթը[42][43]։ 2014-15 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44]։
2015-16 մրցաշրջանից առաջ Մենյեն մոտ էր Բրյուգգեից հեռանալուն[45], սակայն ստացավ ծնկի վնասվածք և դուրս մնաց 2 ամսով[46], ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ։ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելգիայի գավաթի Պատրո Էյսդենի դեմ խաղում[47]։ Նոյեմբերի 5-ին՝ բելգիացին խփեց Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրյուգգեին[48]։ Նոյեմբերի 30-ին՝ Մեխելենի դեմ խաղում Մենյեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[49]։ 2016 թվականի մարտի 20-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Բելգիայի գավաթի եզրափակչի Ստանդարտ Լյեժի դեմ խաղին[50], սակայն Բրյուգգեն պարտվեց 2-1 հաշվով[51][52]։ Ակումբի կազմում Մենյեն անցկացրեց 198 հանդիպում՝ դառնալով 20 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ և 2015-16 մրցաշրջանում հաղթելով Բելգիայի առաջնությունը[53][54]։
2016 թվականի հուլիսի 31-ին Մենյեն 4 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[55][56][57][58]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Դավիդ Լուիզին Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[59] և օգնելով ՊՍԺ-ին նվաճել գավաթը[60][61]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 28-ին՝ փոխարինման մտնելով Մոնակոյի դեմ խաղում[62][63][64]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Սերժ Օրիեին խմբային փուլի Բազելի դեմ խաղում[65]։ Պարի Սեն-Ժերմենի կազմումի իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բազելի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[66][67][68]։ Իր լավ խաղի համար Մենյեն ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական թիմում[69][70]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում[71][72]։ 2016-17 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 36 հանդիպում[73]՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և Պարի Սեն-Ժերմենի հետ հաղթելով Ֆրանսիայի լիգայի գավաթը[74][75] և Ֆրանսիայի գավաթը[76][77]։
2017 թվականի հուլիսի 29-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[78]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[79][80]։ Հոկտեմբերի 14-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Դիժոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81][82][83]։ Դեկտեմբերի 13-ին Մենյեն 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Ստրասբուրգի դեմ խաղում[84]։ 2018 թվականի մայիսի 18-ին նա մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Լես Հերբյեի դեմ խաղին[85], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[86][87]։ 2017-18 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[88], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով նաև Ֆրանսիայի լիգայի գավաթը[89][90] և Ֆրանսիայի առաջնությունը[91][92]։
2018 թվականի սեպտեմբերի 18-ին Մենյեն գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[93][94]։ Սեպտեմբերի 23-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[95]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա խաղադաշտ դուրս չեկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[96], իսկ Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[97][98][99]։ 2018-19 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 31 հանդիպում[100]՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ՊՍԺ-ի հետ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը[101][102]։
2019 թվականի օգոստոսի 3-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[103]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[104][105]։
Մենյեն ներկայացրել է Բելգիան մինչև 15 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[106][107]։ 2016 թվականին Մենյեն մասնակցեց Եվրո 2016-ին[108][109]՝ անցկացնելով 4 հանդիպում[110] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Իռլանդիայի դեմ խաղում[111][112], իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[113]՝ 3-1 հաշվով պարտվելով Ուելսին[114][115][116]։
Իր առաջին գոլը Բելգիայի հավաքականի կազմում Մենյեն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[117][118]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին նա 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջիբրալթարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 9-0 հաշվով[119][120][121]։ Հոկտեմբերի 7-ին Մենյեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[122][123]։ 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նա անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[124]։
2018 թվականի մայիսին Մենյեն ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[125][126][127]։ Առաջնությունում նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[128], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[129][130]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[131][132]։
2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիրտոն | 2008–09 | Բելգիայի Երկրորդ Դիվիզիոն | 5 | 0 | 1 | 0 | — | 6 | 0 | |||
2009–10 | Բելգիայի Երրորդ Դիվիզիոն | 16 | 5 | 1 | 0 | 17 | 5 | |||||
2010–11 | 28 | 10 | 1 | 1 | 29 | 11 | ||||||
Ընդհանուր | 49 | 15 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 52 | 16 | ||
Բրյուգգե | 2011–12 | Բելգիայի Պրո Լիգա | 35 | 3 | 2 | 1 | 12 | 1 | — | 49 | 5 | |
2012–13 | 21 | 4 | 1 | 0 | 6 | 0 | 28 | 4 | ||||
2013–14 | 32 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 33 | 3 | ||||
2014–15 | 30 | 2 | 5 | 0 | 11 | 0 | 46 | 2 | ||||
2015–16 | 31 | 3 | 5 | 1 | 6 | 2 | 42 | 6 | ||||
Ընդհանուր | 149 | 15 | 14 | 2 | 35 | 3 | 0 | 0 | 198 | 20 | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2016–17 | Լիգա 1 | 22 | 1 | 4 | 0 | 6 | 1 | 4 | 0 | 36 | 2 |
2017–18 | 24 | 4 | 5 | 0 | 1 | 0 | 4 | 1 | 34 | 5 | ||
2018–19 | 22 | 3 | 3 | 1 | 5 | 1 | 1 | 0 | 31 | 5 | ||
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 70 | 8 | 12 | 1 | 12 | 2 | 10 | 1 | 104 | 12 | ||
Կարիերայի ընդհանուր | 268 | 38 | 29 | 4 | 47 | 5 | 10 | 1 | 354 | 48 |
2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]
Բելգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 2 | 0 |
2014 | 1 | 0 |
2015 | 2 | 0 |
2016 | 10 | 1 |
2017 | 6 | 4 |
2018 | 15 | 1 |
2019 | 3 | 0 |
Ընդհանուր | 39 | 6 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 14, 2016 | Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա | Էստոնիա | 1–0 | 8–1 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Օգոստոսի 31, 2017 | Մորիս Դյուֆրան մարզադաշտ, Լիեժ, Բելգիա | Ջիբրալթար | 2–0 | 9–0 | |
3. | 7–0 | |||||
4. | 8–0 | |||||
5. | Հոկտեմբերի 7, 2017 | Գրբավիցա մարզադաշտ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա | Բոսնիա և Հերցեգովինա | 1–0 | 4–3 | |
6. | Հուլիսի 14, 2018 | Կրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | Անգլիա | 1–0 | 2–0 | ԱԱ 2018 |
Բրյուգգե
Պարի Սեն-Ժերմեն
Բելգիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.