Հնդկաստանի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի տնտեսությունը բնութագրվում է որպես զարգացող շուկայական տնտեսություն[41][42]։ Անվանական ՀՆԱ-ի մեծությամբ Հնդկաստանի տնտեսությունը հինգերորդն է աշխարհում և երրորդը՝ գնողունակության համարժեքությամբ։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2018 թվականին Հնդկաստանը մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մեծությամբ զբաղեցրել է 142-րդ տեղը[43]։ 1947 թվականի անկախությունից մինչև 1991 թվականը իրար հաջորդող կառավարությունները վարում էին պաշտպանողական տնտեսական քաղաքականություն՝ ծավալուն պետական միջամտության և կարգավորման միջոցով։ Սառը պատերազմի ավարտը և 1991 թվականի վճարային ճգնաժամի հավասարակշռությունը խանգեցրին տնտեսության ազատականացման լայն ծրագրերի ընդունմանը։ 21-րդ դարից սկսած ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմում է 6-7 %[42], և 2014-2018թթ․ Հնդկաստանի տնտեսությունը աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսությունն էր՝ գերազանցելով Չինաստանին[44][45]։ Պատմականորեն Հնդկաստանը ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրներից մեկն է 2 հազարամյակների ընթացքում՝ 1-19-րդ դարերում[46]։
Արժույթ | Հնդկական ռուպի (INR, ₹) |
---|---|
Ֆիսկալ տարի | 1 Ապրիլ – 31 Մարտ |
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, WCO, SAFTA, BIMSTEC, WFTU, ԲՐԻԿՍ, Մեծ քսանյակ, ՄՀԲ, ԵՆԱԲ, ԱԶԲ և այլն։ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 1,417,173,173 (2022 թվական)[3] |
ՀՆԱ | |
ՀՆԱ տեղ |
|
ՀՆԱ-ի աճ | 6,8 ± 0,1 տոկոս[6] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 1979 $[7] |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | |
Միլիոնատերեր (US$) | 6.0% (2019 թվականի հուլիսի 12–ի դրությամբ)[10] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն |
|
Ջինիի գործակից | 33.9 medium (2013)[15] |
Մարդկային զարգացման ինդեքս | |
Աշխատուժ | |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Գործազրկություն | |
Հիմնական արտադրություններ |
|
Բիզնեսով զբաղվելու դյուրինության ինդեքս | 63–րդ հորիզոնական (հեշտ, 2020)]][25] |
Արտաքին | |
Արտահանում | $421.28 միլիարդ (2021–22)[26] |
Արտահանվող ապրանքներ | |
Արտանհանման հիմնական գործընկերներ | |
Ներկրում | $612.608 միլիարդ (2021–22)[26] |
Ներկրվող ապրանքներ |
|
Ներկրման հիմնական գործընկերներ |
|
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ |
|
Համախառն արտաքին պարտք | $543.0 միլիարդ (2019)[30][31] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք |
|
Բյուջեի դեֆիցիտ | −3.4% (ըստ ՀՆԱ–ի) (2018-19)[33] |
Եկամուտ |
|
Ծախսեր |
|
Տնտեսական օգնություն | $2.45 միլիարդ (2018)[35] |
Վարկային վարկանիշ | |
Արտաքին պաշարներ | Կաղապար:INRConvert (17 հուլիսի 2020 թվական)[40] (Երկրների ցանկը ըստ արտարժույթի պահուստների՝ 5–րդ) |
Հնդկաստանի տնտեսության երկարաժամկետ աճի հեռանկարը մնում է դրական իր երիտասարդ բնակչության և ցածր կախվածության գործակցի, առողջ խնայողությունների և ներդրումների դրույքաչափերի և համաշխարհային տնտեսության ինտեգրման մեծացման շնորհիվ.[8]։
2017 թվականին տնտեսությունը անկում ապրեց՝ պայմանավորված 2016 թվականին ազգային արժույթի փոփոխությամբ և 2017 թվականին ապրանքների և ծառայությունների հարկի ներդրմամբ[8]։ Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 60%-ը կազմված է ներքին մասնավոր սպառումից և շարունակում է մնալ աշխարհի 6-րդ խոշոր սպառողական շուկան[47]։ Բացի մասնավոր սպառումից, Հնդկաստանի ՀՆԱ-ն կազմված է նաև պետական ծախսերից, ներդրումներից և արտահանումից[48]։ 2018 թվականին Հնդկաստանը 10-րդ խոշոր ներմուծողն էր և 19-րդ խոշոր արտահանողը աշխարհում[49]։ 1995 թվականի հունվարի 1-ից Հնդկաստանը անդամակցում է Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը[50]։ Հնդկաստանը 63-րդն է Հեշտ Բիզնես Վարման ինդեքսով և 68-րդը՝ Համաշխարհային Մրցունակության Զեկույցում[51]։ 2019 թվականի դրությամբ 520 միլիոն աշխատող ունեցող Հնդկաստանի աշխատուժը աշխարհում երկրորդն է։ Հնդկաստանն ունի միլիարդատերերի քանակի և ծայրահեղ եկամուտ ունեցողների ամենամեծ անհավասարությունը[52][53]։ Քանի որ Հնդկաստանն ունի հսկայական ոչ ֆորմալ տնտեսություն, հնդկացիների 2%-ը հազիվ թե եկամտային հարկ վճարեն[54]։ 2008 թվականի Համշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում Հնդկաստանի տնտեսությունը անկում ապրեց, Հնդկաստանը խթանման միջոցներ ձեռնարկեց(ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ դրամավարկային)՝ աճը խթանելու և պահանջարկ առաջացնելու համար․ հետագա տարիներին տնտեսական աճը վերակենդանացավ[55]։ Համաձայն PricewaterhouseCoopers (PwC), ի 2017 թվականի զեկույցի՝ գնողունակության հավասարության պարագայում Հնդկաստանի ՀՆԱ-ն կարող է գերազանցել ԱՄՆ-ի ՀՆԱ-ն մինչև 2050 թվականը[56]։ Համաձայն Համաշխարհային Բանկի՝ կայուն տնտեսական զարգացման հասնելու համար Հնդկաստանը պետք է կենտրոնանա պետական հանտավծի բարեփոխումների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, հողի և աշխատանքային օրենսդրության փոփոխության, ֆինանսական ներդրումների, մասնավոր ներդրումների խթանման, արտահանման, կրթության և առողջապահության վրա[57]։
2019 թվականին Հնդկաստանի տասը խոշոր առևտրային գործընկերներն էին ԱՄՆ-ն, Չինաստանը, ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը, Իրաքը, Սինգապուրը, Գերմանիան, Հարավային Կորեան և Շվեյցարիան[58]։ 2018-2019 թվականներին Հնդկաստանում օտրերկրյա ուղղակի ներդրումները(ՕՈՒՆ) կազմել են 64,4 միլիարդ դոլար, ընդ որում, սպասարկման ոլորտը, համակարգչային և հեռահաղորդակցման արդյունաբերությունը ՕՈՒն-երի համար շարունակում են մնալ առաջատար ոլորտներ[59]։ Հնդկաստանը ունի ազատ առևտրի պայմանագրեր մի շարք երկրների` Հարավային Կորեայի, Ճապոնիայի և մի քանի այլ երկրների հետ, որոնք գտնվում են բանակցության փուլում, ինչպես նաև ունի պայմանագրեր Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի(ASEAN),Հարավային Ասիայի Ազատ Առևտրի գոտու(SAFT) և Հարավային ընդհանուր շուկայի(MERCOSUR) հետ[60][61]։ Ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 55,6 տոկոսն է կազմում և շարունակում է մնալ ամենաարագ զարգացող հատվածը, մինչդեռ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում աշխատում են աշխատուժի մեծ մասը[62]։ Մումբայի Ֆոնդային Բորսան և Ազգային Ֆոնդային բորսան շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն բորսաներից մեկն են[63]։ Հնդկաստանը 6-րդ խոշոր արտադրողն է աշխարհում և արտադրում է համաշխարհային արտադրանքի 3%-ը, արտադրության ոլորտում աշխատում են ավելի քան 57 միլիոն մարդ[64][65]։ Հնդկաստանի բնակչության մոտ 70%-ը կազմում են գյուղացիները, որոնց կենսաապահովման հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, որը ՀՆԱ-ի մոտ 50%-ն է կազմում[66]։ Հնդկաստանի արտարժութային պահուստները 7-րդ են աշխարհում՝ կազմելով 476 միլիարդ դոլար, այն նաև ունի բավականին մեծ ազգաին պարտք՝ ՀՆԱ-ի 68%-ի չափով, մինչդեռ նրա բյուջեի դեֆիցիտը մնում է ՀՆԱ-ի 3,4%-ի սահմաններում, այնուամենայնիվ Վերահսկաման և Գլխավոր Աուդիտի զեկույցում փաստացի բյուջեի դեֆիցիտը կազում է ՀՆԱ-ի 5,85%-ը[67]։ Հնդկաստանի ազգային բանկերը բախվել են վատ պարտքերի աճին, միևնույն ժամանակ ոչ բանկ ֆինանսական հատված էլ խալխլվել է իրացվելիության ճգնաժամից[68]։ Հնդկաստանը բախվել է գործազրկության բարձր մակարդակի, եկամուտների անհավասարության աճի և համախառն պահանջարկի մեծ անկման հետ[69][70]։ Վերջին տարիներին անկախ տնտեսագետներն ու ֆինանսական հաստատությունները մեղադրում էին Հնդկաստանի կառավարությանը տարբեր տնտեսական տվյալների, մասնավորապես ՀՆԱ-ի աճի կեղծման մեջ[71][72]։
Հնդկաստանը աշխարհում երկրորդ տեղում է պարենային և գյուղատնտեսական արդյունաբերությամբ, իսկ գյուղատնտոսական արտադրանքի արտահանումը կազմում է 38,5 միլիարդ դոլար[66][73]։ Շինարարության և անշարժ գույքի ոլորտները գյուղատնտեսությունից հետո երկրորդ գործատուներն են և հանդիսանում են տնտեսական ակտիվությունը գնահատող կենսական ոլորտներ[74]։ Հնդկաստանի տեքստիլ արդյունաբերությունը արդյունաբերական արտադրանքի 7 %-ն է կազմում՝ գնահատվելով 150 միլիարդ դոլար, մինչդեռ այն ՀՆԱ-ի 2 %-ն է և այս ոլորտում աշխատում է ավելի քան 45 միլիոն մարդ[75]։ Հնդկական ՏՏ արդյունաբերությունը ՏՏ ծառայությունների խոշոր արտահանող է՝ 180 միլիարդ դոլար եկամուտով, և այս ոլորտում աշխատում է ավելի քան 4 միլիոն մարդ[76]։ Հնդկաստանի հեռահաղորդակցության արդյունաբերությունը աշխարհում երկրորդն է՝ բջջային հեռախոսներ, սմարտֆոններ և ինտերնետ կապ օգտագործողների թվով։ Այն աշխարհի 10-րդ խոշոր նավթարդյունահանողն է և նավթի 3-րդ խոշոր սպառողը[77]։ Հնդկական ավտոմոբիլային արդյունաբերությունը աշխարհում 4-րդ է արտադրությամբ[78][79]։ Այն ունի 672 միլիարդ դոլար արժողությամբ մարածախ շուկա, որը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը, և ունի աշխարհում ամենաարագ զարգացող էլեկտրոնային շուկաներից մեկը[80]։ Հնդկաստանը իր բնական ռեսուրսների մեծությամբ աշխարհում 4-րդ է, ընդ որում հանքարդյունաբերության ոլորտին բաժին է ընկնում երկրի արդյունաբերական ՀՆԱ-ի 11%-ը և ընդհանուր ՀՆԱ-ի 2,5%-ը[81]։ Այն նաև հանդիսանում է ածուխի, ցեմենտի, պողպատի 2-րդ խոշոր արտադրողը, և էլեկտրականության 3-րդ ամենամեծ արտադրողը աշխարհում[82]։