Իրաք
From Wikipedia, the free encyclopedia
Իրաք (արաբ․՝ العراق ալ-Իրաք; քրդ.՝ عێراق Էրաք), պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն (արաբ․՝ جُمُهورية العِراق, քրդ.՝ کۆماری عێراق Քոմարի Էրաք), պետություն Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է հյուսիսից Թուրքիային, արևելքից՝ Իրանին, հարավարևելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարևմուտքից՝ Հորդանանին և արևմուտքից՝ Սիրիային։ Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ[3]։ Պետության 37 միլիոն բնակիչների 95%-ը մուսուլման է, սակայն կան նաև քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։
جمهورية العراق Իրաքի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ الله أكبر Ալլահու Աքբար Ալլահը մեծագույնն է |
||||
Ազգային օրհներգ՝ "Մաուտինի]" "موطني" (հայերեն՝ "Իմ հայրենիք") |
||||
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բաղդադ 33°20′N, 44°26′E | |||
Պետական լեզուներ | արաբերեն, քրդերեն | |||
Կառավարում | դաշնային խորհրդանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Լաթիֆ Ռաշիդ | ||
- | Վարչապետ | Մոհամմեդ Շիա Ալ Սուդանի | ||
Անկախություն | ||||
- | Անկախություն Օսմանյան Կայսրությունից | հոկտեմբերի 1, 1919 | ||
- | Անկախություն Միացյալ Թագավորությունից | հոկտեմբերի 3, 1932 | ||
- | Հանրապետության հռչակում | հուլիսի 14, 1958 | ||
- | Իրաքի սահմանադրություն | հոկտեմբերի 15, 2005 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 438,317 կմ² (58րդ) | ||
- | Ջրային (%) | 1.1 | ||
Բնակչություն | ||||
- | 2016 նախահաշիվը | 37,202,572[1] (36-րդ) | ||
- | Խտություն | 82.7 /կմ² (125-րդ) 183.9 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $733.926 միլիարդ[2] (34-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $17,952[2] (76-րդ) | ||
ՄՆԶԻ (2017) | 0.685 (չշարված) (120-րդ) | |||
Արժույթ | Իրաքյան դինար (IQD) | |||
Ժամային գոտի | AST (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | ADT (ՀԿԺ+4) | ||
Ազգային դոմեն | .iq | |||
Հեռախոսային կոդ | +964 |
Իրաքը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ունի 58 կմ երկարությամբ ափ և ընդգրկում է Տիգրիս-Եփրատ գետերի համակարգը, Զագրոս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան մասը և Սիրիական անապատի արևելյան հատվածը[4]։ Երկու խոշոր գետեր Եփրատն ու Տիգրիսը հոսում են Իրաքի միջով և Պարսից ծոցի մոտակայքում խառնվում Շատ ալ-Արաբին։ Այս գետերը Իրաքին ապահովում են զգալի քանակությամբ բարեբեր հողով։
Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած տարածքը, որը պատմականորեն հայտնի է Միջագետք անունով, հաճախ համարվում է քաղաքակրթությունների օրրան։ Հենց այստեղ է մարդկությունն առաջին անգամ սովորել գրել, կարդալ, օրենքներ ստեղծել և ապրել քաղաքներում՝ ստեղծելով կառավարություն, հատկապես Ուրուքում, որտեղից էլ ծագում է «Իրաք» բառը։ Այս տարածքը իրար հաջորդող քաղաքակրթությունների օրրան է եղել դեռևս մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Իրաքի տարածքում են ստեղծվել Աքքադական, Շումերական, Ասորական և Բաբելոնյան կայսրությունները։ Այն նաև եղել է Մարաստանի, Աքեմենյան, Սելևկյան, Պարթևական, Սասանյան, Հռոմեական, Ռաշիդուն, Օմայյան, Աբբասյան, Այյուբյան, Մոնղոլական, Սեֆյան, Աֆշարների և Օսմանյան կայսրության մասը[5]։
Պետությունը, որն այսօր հայտնի է Իրաք անունով, եղել է Օսմանյան կայսրության մի շրջան մինչև 20-րդ դարում կայսրության մասնատումը։ Այն կազմված է եղել երեք վիլայեթներից՝ Մոսուլ, Բաղդադ և Բասրա։ 1920 թվականի ապրիլին Ազգերի լիգայի լիազորությամբ տարածաշրջանն անցել է Միջագետքի Բրիտանական մանդատի տակ։ Բրիտանական աջակցություն ստացող միապետությունը միացել է այս վիլայեթներին, և 1921 թվականին ստեղծվել է մեկ թագավորություն Իրաքի Ֆայսալ I թագավորի գլխավորությամբ։ 1932 թվականին Հաշիմյանների Իրաքի թագավորությունը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից։ 1958 թվականին միապետությունը կործանվել է և ստեղծվել է Իրաքի Հանրապետությունը։ Իրաքում 1968-2003 թվականների ընթացքում իշխել է արաբական սոցիալիստական Բաաթ կուսակցությունը։ 2003 թվականին ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումից հետո Սադամ Հուսեյնի Բաաթ կուսակցություն իշխանությունից հեռացվել է, և 2005 թվականին անցկացվել են բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ ներկայությունն Իրաքում ավարտվել է 2011 թվականին[6], սակայն Իրաքի ապստամբությունը շարունակվել է և ավելի է ուժեղացել, երբ Սիրիական քաղաքացիական պատերազմի զինյալները ներթափանցել են պետություն։ Ապստամբությունից բացի ավելի կործանիչ ուժեր հայտնվեցին, որոնք իրենց կոչում էին Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, և գրավեցին երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները։ Այսօր այն հիմնականում պարտության է մատնվել։ Իրաքի Քուրդիստանի հետ կապված վեճերը, սակայն, շարունակվում են։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանը հանրաքվե է անցկացրել ինքիշխանություն ձեռք բերելու համար։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԻԼԻՊ-ի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրաքում այս խումբը կորցրել է իր տիրույթները[7]։
Իրաքը դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից և մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։ Պետության պաշտոնական կրոնը իսլամն է։ Մշակութային առումով Իրաքը բավականին հարուստ ժառանգություն ունի ինչպես մինչիսլամական շրջանից, այնպես էլ հետիսլամական շրջանից, և հատկապես հայտնի է իր բանաստեղծներով։ Իրաքի նկարիչներն ու ճարտարապետները արաբական աշխարհում լավագույններից են, նրանցից շատերը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են հայտնի։ Իրաքը ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Չմիացած երկրների շարժման համահիմնադիրներից է։