hordanan From Wikipedia, the free encyclopedia
Հորդանան[8][9] (մինչև 1950 թվականը՝ Անդրհորդանան) (ՄՀԱ՝ /ˈdʒɔrdən/; Արաբերեն՝ الأردن անգլ.՝ Jordan) պաշտոնական անվանում Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Արաբերեն لمملكة الأردنية الهاشمية անգլ.՝ Hashemite Kingdom of Jordan), արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Հորդանան գետի ափին։ Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանանի թագավորությունը սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Ամման է։
اَلمَمْلَكَة اَلأُرْدُنِيَّة اَلهَاشِمِيَّة Ալ-Մամլակահ Ալ-Ուրդանիյահ Ալ-Հաշիմիյահ Հորդանանի Հաշիմյան Թագավորություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Արաբերեն։ الله، الوطن، المليك Ալլահ, Ալ-Վատան, Ալ-Մալեկ "Աստված, Հայրենիք, Թագավոր"[1] |
||||
Ազգային օրհներգ՝ عاش المليك Հորդանանի Թագավորական հիմնը ("Աս-սալամ ալ-մալակի ալ-ուրդոնի")1 Երկար ապրի թագավորը |
||||
|
||||
Մայրաքաղաք | Ամման | |||
Պետական լեզու(ներ) | Արաբերեն[2] | |||
Շրջանային լեզուներ | Անգլերեն, Ֆրանսերեն, Հայերեն, Պարսկերեն | |||
Կառավարում | Սահմանադրական միապետություն | |||
- | Թագավոր | Աբդալլահ II | ||
- | Վարչապետ | Բիշր Խասաունե | ||
Անկախություն | ||||
- | Բրիտանական մանդատի ավարտ | մայիսի 25 1946 |
||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 89,342 կմ² (112-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.8 | ||
Բնակչություն | ||||
- | հուլիս 2010 նախահաշիվը | 6,407,085[3] (106-րդ) | ||
- | հուլիս 2004 մարդահամարը | 5,611,202 | ||
- | Խտություն | 68.4 /կմ² (133-րդ) 138.8 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $34.528 միլիարդ | ||
- | Մեկ շնչի հաշվով | $5,956 | ||
ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $27.527 միլիարդ[4] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,499 | ||
Ջինի (2002–03) | 38.8[5] (միջին) | |||
ՄՆԶԻ (2010) | ▲ 0.681[6] (բարձր) (82-րդ) | |||
Արժույթ | Հորդանանյան դինար (JOD) | |||
Ժամային գոտի | +2[7] (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | +3 (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .jo, الاردن. | |||
Հեռախոսային կոդ | +962 |
Նեոլիտի դարաշրջանում (մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։
Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Ամռանը ջերմաստիճանը 30 °C (86 °F) և համեմատաբար զով է, ձմռանը՝ 13 °C (55 °F)։ Հյուսիսում նոյեմբերից մարտ ամիսներին անձրևներ են տեղում։ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։ Միաժամանակ երկրի կենտրոնական հատվածներում գիշերները զով եղանակ է[10]։
Հորդանանը դուալիստական միապետություն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ, որն ընդունվել է 1952 թվականի հունվարի 8-ին։ Բացառիկ ուժը կենտրոնացած է թագավորի և նրա նախարարների խորհրդի ձեռքում։ Թագավորը ստորագրում է բոլոր օրենքները, նրա վետոյի իրավունքը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի երկու պալատների ձայների երկու երրորդով։ Նա իր հրամանագրերով նշանակում է բոլոր դատավորներին, հաստատում է Սահմանադրության փոփոխությունները, հայտարարում է պատերազմ և հրամայում է զինված ուժերին։
Նախարարների խորհուրդը, որը վարում է վարչապետը, նշանակվում է թագավորի կողմից, որը վարչապետի խնդրանքով կարող է հեռացնել առանձին նախարարներ։
Սահմանադրությունը նախատեսում է երեք տեսակի դատարաններ ՝ քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Վարչականորեն Հորդանանը բաժանված է 12 նահանգների, որոնց կառավարիչները նշանակվում են թագավորի կողմից։ Դրանք խորհրդի բոլոր գերատեսչությունների և իրենց կողմից վստահված տարածքներում զարգացման ծրագրերի միակ ղեկավարներն են։
Թագավորական զինված ուժերը նույնպես թագավորի վերահսկողության տակ են։
Հորդանանի իրավական համակարգը գործում է Շարիաթ օրենքով նաև Օսմանյան-Եգիպտական օրենքներով։ Նաև ազդել ցեղային ավանդույթները[11]։
Հորդանանն ունի Շարիաթի դատարաններ և քաղաքացիական դատարաններ։ Ամենաբարձր դատարանը վճռաբեկ դատարանն է, որին հաջորդում է վերաքննիչ դատարանը[11]։ Քաղաքացիական դատարաններն ունեն իրավասություն քրեական և քաղաքացիական գործերով, իսկ շարիաթի դատարանները գործում են ամուսնության, ամուսնալուծության, և ժառանգության հարցերով[11]։ Շարիաթի դատարաններում, երկու կանանց վկայությունը հավասար է մեկ մարդու վկայության[12]։
Հորդանանում սահմանադրությունը ընդունվել է 1952 թվականի հունվարի 11-ին և արդեն փոփոխվել է բազմաթիվ անգամներ։ Դատարանները բաժանվում են երեք կատեգորիաների քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Քաղաքացիական դատարանները զբաղվում են քաղաքացիական և քրեական գործերով, քաղաքացիական դատարանները ներառում դատավոր դատարաններ, առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարաններ, բարձր Վարչական դատարանների և Գերագույն դատարան։
Հորդանանը բաժանվում է 12 մուհաֆազաների (մարզերի)[13]։ Բոլորը, բացի Բալքայից, ունեն նույնանուն վարչական կենտրոններ[14]։ Մուհաֆազաները գլխավորում են նահանգապետները, որոնք նշանակվում են թագավորի կողմից։ Մարզերն իրենց հերթին բաժանվում են 52 շրջանների[15][16]:
|
2010 թվականի Արաբական Ժողովրդավարության ինդեքսի բարեփոխումների նախաձեռնությամբ առաջին տեղում Հորդանան է ժողովրդավարական բարեփոխումների հարցում[18]։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվել են 1991. հուլիսի 18-ին[19]։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Հորդանան[20]։
Հորդանանն ունի շատ սահմանափակ բնական ռեսուրսներ (հատկապես ջրի և էներգիայի պակաս՝ նավթ և ածուխ)։
Առավելություններ. Ֆոսֆատի արտահանման մեծ ծավալ։ Աշխատանքի առկայություն։ Աքաբայի նավահանգիստը հատուկ տնտեսական գոտի է։
Թուլություններ. Կախվածություն էներգիայի ներմուծումից։ Ներմուծումը գերազանցում է արտահանումը։ Գործազրկությունը (2004 թ. 15%), որն ավելի է սրվել Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթից փախստականների ներհոսքի պատճառով։ Գյուղատնտեսությունը զարգացնելու անկարողությունը։ Տարածաշրջանում քաղաքական անկայունությունը վնասում է զբոսաշրջությանը։
Արտահանման հիմնական ապրանքներ (2017). քիմիական արտադրանք (ներառյալ պարարտանյութեր և դեղամիջոցներ) - 30%, տեքստիլ արտադրանք (ներառյալ հագուստ) - 27%, ֆոսֆատներ - 8.2%, բանջարեղեն, մրգեր, համեմունքներ (ներառյալ լոլիկ, վարունգ)։
Հիմնական գնորդները՝ ԱՄՆ (24%), Սաուդյան Արաբիա (10%), Հնդկաստան (10%), Իրաք (6,6%) և Ինդոնեզիա (4,8%)։ Հիմնական մատակարարները՝ Չինաստան (13%), Սաուդյան Արաբիա (13%), ԱՄՆ (7,5%), Արաբական Միացյալ Էմիրություններ (4,7%) և Գերմանիա (4,4%)։
Հորդանանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ գնալով աճում է։
Հորդանանում գերակշռող կրոնը սուննի իսլամն է։ Երկրի բնակչության մոտ 92%-ը կազմում են մուսուլմանները[21]։ Կան մի փոքր թվով Ահմադի մուսուլմանների[22]։ Հորդանան ունի քրիստոնեական փոքրամասնություն որ կազմում է երկրի բնակչության 6%[23]։ Քրիստոնյաները հիմնականում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդներ են կան նաև Ղպտի ուղղափառ և փոքրաթիվ կաթոլիկներ և բողոքականեր[24]։ Իսկ մնացած 2%-ը շիա մուսուլմաններ են։ Իսլամը Հորդանանի պաշտոնական կրոն է[25]։
Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948 թ.-ին հայերի թիվը շուրջ 6 հազար էր, 1980 թ.-ին՝ 3 հզ, 1995 թ.-ին՝ 2 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ակաբա, Զարքա, Իրբիդ, Մադաբա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին։ Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ Գրեթե մարել է հայ կաթոլիկների Սահակ-Մեսրոպ վարժարանը (հաճախում են օտարները)։ 1993 թ.-ից լույս է տեսնում «Անդրադարձ» ամսաթերթը։
Ամսաթիվ | Շաբաթ | Տոնի Տեսակ | Տոն |
---|---|---|---|
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն | |||
Ազգային տոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.