Շարիաթ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք (արաբ․՝ شريعة, շարիա - ճշմարիտ ուղի, գործելակերպ), իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։ Կազմում է իսլամական ավանդույթի մասը[1]։
Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։ Շարիաթի աղբյուր են՝ Ղուրանը, Հադիսը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։
Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբ, թուրք, և պարսիկ նվաճողները շարիաթը օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (սլավոններ, հունգարացիներ, հույներ, հայեր, վրացիներ և այլն) անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուրժողականությունը հիմնավորելու նպատակով։
Իսլամադավան երկրների մեծ մասում (Սաուդյան Արաբիա, Պակիստան, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ և այլն) շարիաթի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և իսլամի գաղափարախոսության հիմքերից է։
Շարիաթի կիրառումը ներկայումս ամենաթեժ քննարկվող թեմաներից է աշխարհում։ Նիգերիայում շարիաթը ոչ մուսուլմաններին պարտադրելու հետևանքով բռնկվել են միջհամայնքային ընդհարումներ[2]։ Ենթադրաբար Սուդանի բաժանումը պայմանավորված է եղել նաև երկրում շարիաթ մտցնելու հետևանքով։ Որոշ երկրներ, որոնք բնակեցված են իսլամադավան փոքրամասնություններով, թույլ են տալիս տվյալ համայնքներում գործադրել շարիաթի հիման վրա գործող ընտանեկան օրենքներ։ Շարունակաբար բանավաճեր են ընթանում այն մասին, թե արդյոք շարիաթը համատեղելի է աշխարհիկ պետական կարգերի, մարդու իրավունքների, մտքի ազատության և կանանց իրավունքների հետ[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.