From Wikipedia, the free encyclopedia
Իսլամում առանձնացվում է 2 հասկացություն՝ իսլամի կրոնի հիմնասյուներ (արաբերեն՝ أركان الدين, առքան ալ-դին) և հավատի հիմքեր(արաբերեն՝ أصول الدين, ուսուլ ալ-դին)։ Հավատքի հիմքերը դոգմաներ են, որոնք ձևավորվել են երկար ժամանակի ընթացքում, իսկ հիմնասյուները իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են։
Իսլամի 5 հիմնասյուները ամրագրված են հայտնի Գաբրիելի հադիսում։ Դրանք են՝
Վկայություն, որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է պաշտամունքի, բացի Ալլահից, և որ Մուհամմադը իր առաքյալն է(արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله, լա իլահ իլլա-լլահ, ուա Մուհամմադ ռասուլու-լլահ)։
Վկայության իմաստը կայանում է գիտակցման մեջ, որն ամրագրվում է արտասանության միջոցով, որ Ալլահը միակ և իրական երկրպագության օբյեկտն է։ Նա չունի ընկերակիցներ, մասնակիցներ և գործընկերներ, և որ Մուհամմադը նրա առաքյալն է, ում առաքելությունը կայանում է Ալլահի խոսքը մարդկությանը փոխանցելու մեջ։ Այս երկու վկայությունները հիմք են ծառայում, որպեսզի բարի արարքներն ընդունվեն Ալլահի կողմից։ Մարդուց չի ընդունվի իսլամը և ոչ մի ուրիշ բարի գործ, եթե նա չնվիրաբերի իր հավատքը միայն Ալլահին և չհետևի Իր մարգարեին։
Եթե մուսուլմանը բացի Ալլահի խոնարհումից մաքրում է իր հավատքն պաշտամունքի այլ օբյեկտներից, ապա այդ դեպքում իրագործում է վկայությունն այն մասին, որ «Չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից»։ Երբ նա հնազանդվում է մարգարեին, ապա դրանով կյանքի է կոչում այն վկայությունը, որ «Մուհամմադը Ալլահի առաքյալն է»։
Աս-Սալաթը պաշտամունքի հատուկ ձև է, որը պետք է կատարվի համաձայն այն բանի, թե ինչպես է սովորեցրել Մուհամմադը. որոշակի ժամին և խիստ հստակեցված ձևով։ Իսլամը կարգադրում է կատարել 5 պարտադիր աղոթք, որից մի մասը կատարվում է օրվա լուսավոր ժամերին, իսկ մյուս մասը՝ մութ։ Աղոթքի անվանումները
Աղոթքը հանդիսանում է մարդու սրտի մաքրման, հանգստության, գիտակցության ուժեղացման, մարմնի սթափվելու և ալարկոտության վերացման միջոց։ Աղոթքը վահան է, որը պաշտպանում է իր տիրոջը մեղքերից և անպատկառությունից, այն նաև մուսուլմանների միավորման պատճառ է հանդիսանում։ Բայց, ամենակարևորը, աղոթքի միջոցով մարդ միշտ կապ է պահպանում իր Տիրոջ՝ Ամենաբարձյալ Ալլահի հետ։ Աղոթքը կարող է կատարվել ցանկացած ծիսական մաքուր վայրում, սակայն ուրբաթ օրվա Ազ-Զուհրը նախընտրելի է անցկացնել մզկիթում՝ ուրիշ մուսուլմանների հետ միասին։
Ալլահին խոնարհվելու այս տեսակը կատարվում է ունեցվածքի մի մասի պարտադիր նվիրաբերմամբ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսլամը հստակեցնում է այն մարդկանց տեսակն, ում կարելի է զաքաթ տալ։ Մուսուլմանը պետք է իր ունեցվածքի շատ փոքր մասը, որը սահմանված է շարիաթով, բաժանի այն մարդկանց, ով դրա կարիքն ունի՝ աղքատներին, հաշմանդամներին և այլ մարդկանց, ով օգնության անհրաժեշտություն է զգում։ Զաքաթի վճարման արդյունքում մարդն ազատվում է հոգու ագահությունից, եսասիրությունից, նախանձից և օգնում է այլ մուսուլմաններին։
Մուսուլման իրավագետներն այս տերմինը բացատրում են որպես «մաքրում» (վճարելը «մաքրում է», հարստությունն օգտագործելը անմեղ գործ է)։ Եվրոպացի հետազոտողները գտնում են, որ այդ տերմինը փոխառնված է հին հրեերենից՝ զաքութ բառից (բարեգործ), բառի ուղղագրությունը նրա փոխառնման մասին, բայց բացառված չէ նաև արաբ-քրիստոնյաների միջոցով սիրիական լեզվից ներթափանցումը։ Գենետիկորեն զաքաթը կապված է նախաիսլամական ցեղային ավանդույթի հետ, թե ինչպես էր բաժանվում ձեռք բերված ավարը ստեղծվում ցեղի ինքնատիպ մի փոխօգնության «ֆոնդ»։
Մեքքայական սուրաներում զաքաթը նշանակում էր բարեգործություն, նյութական օգնություն, ողորմություն Կարիքավոր մարդկանց համար ռեգուլյար կերպով հարկահավաքությունը, հավա-նաբար, սկսվել է անմիջապես հիջրայից հետո։ Սակայն դատելով այն բանից, որ օգնության ի-րավունք ունեցողների ցուցակը ի հայտ եկավ միայն ժամանակի առումով նախավերջին սուրա-յում, նշանակալի գումարներ տրվեցին միայն բեդվինների հետ համաձայնագիր կնքելուց հետո (630 թ. Մեքքա մտնելուց հետո)։ Զաքաթի որոշվում էր ամեն անգամ տարբեր ձևով, այլ ոչ թե մեկ սկզբունքով։ Զաքաթ վճարել չցանկանալը Մուհամեդի մահվանից հետո առ-ռիդի պատճառնե-րից մեկն էր համարվում։ Զաքաթի կարգավորումը վերաբերում է Օմարի կառավարման շրջանի սկզբներին։ Զաքաթ վճարում էին միայն աշխատունակ չափահաս մարդիկ.
Հողագործությունից գանձվող մինիմումը (նիսաբ) 5 վասկ է (975 կգ), անասնապահությու-նից՝ 5 ուղտ, 20 կով կամ 40 ոչխար (ձիերը և ստրուկները հարկվում էին միայն վաճառքի ժամանակ), ոսկուց և արծաթից՝ 20 դինար կամ 200 դիրհեմ, ապրանքներից՝ ըստ դրա գնի։ Ցածրա-հարգ մետաղադրամներն ընդունվում էին ըստ դրանց մեջ թանկարժեք մետաղի պարունակության։ Կանացի զարդերը, զենքերի ոսկյա և արծաթե մասերը հաշվի չէին առնվում։
Հավաքված գումարները տնօրինվում էին կադիների կողմից և պետք է ծախսվեին 1 տարվա ընթացքում և միայն այն շրջանում, որտեղից հավաքվել էին. բացառություն էին կազմում այն միջոցները, որոնք նախատեսված էին գազիների համար։ Զաքաթից օգնություն ստանալու իրա-վունք ունեին չունևորները, թշվառները, զաքաթ հավաքողները, մարդիկ, ովքեր հատուկ խրա-խուսման էին արժանի (շատ անորոշ կատեգորիա), մուքաթաբները, անվճարունակ պարտա-պանները, եկվորները, որոնք միջոցներ չունեին տուն վերադառնալու համար։ Ընդհանուր առմամբ զաքաթ հասկացության տակ հասկացվում էր հարկ անասնապահությունից, ապրանքներից և դրամից։
Ռամադան ամսվա ցերեկային ժամերին մուսուլմանին արգելվում է խմիչքի և սննդի ընդունումը, ինչպես նաև սեռական կապի մեջ մտնելը, ծխելը, թղթախաղ խաղալը։ Պահքը պետք է պահվի լուսաբացից մինչև մայրամուտ։ Այն պետք է շարունակվի ամբողջ Ռամադանի ընթացքում։ Պահք թույլատրվում է չպահել հղի կանանց, հիվանդ մարդկանց և զինծառայողներին։ Սաումը մաքրում է մուսուլմանի սիրտը, դաստիարակում է իր հոգին, հետ է վարժեցնում մանրուքների հանդեպ կարիքից, սովորեցնում է դիմանալ զրկանքներին և դժվարություններին, թողնել երկրային բարիքների հանդեպ կապվածությունը հանուն Ալլահի գոհունակության։ Պահքը սովորեցնում է ազնիվ լինել և զգալ, որ Ալլահը միշտ հետևում է մարդուն։ Այն ուժեղացնում է մարդու հոգու ներուժը, ինչպես նաև մարդու առողջությունը։ Պահքը տևում է 30 օր, իսկ Ռամադանից հետո սկսվում է պահքի ավարտին նվիրված 3 օրյա տոնը (արաբերեն՝ عيد الفطر, իդ ալ-ֆիտր)։
Ծոմը հաստատվել է Մուհամադ մարգարեի կողմից 624 թ. և սկիզբ է առնում նախաիսլամական պրակտիկայում գոյություն ունեցող բարեպաշտական մեկուսացումից։ Աս-սաումն իրենից ամբողջական ժուժկալություն է ներկայացնում օրվա լուսավոր ժամերին ուտելիքի, խմիչքի, ծխախոտի, թմրանյութի, ամուսնական պարտականությունների կատարման և այլնի հանդեպ, այսինքն այն ամենից, ինչը շեղում է բարեպաշտ ուղուց։ Մութն ընկնելուն պես արգելքները հանվում են, սակայն խորհուրդ է տրվում տուրք չտալ ավելորդություններին, այլ ժամանակը անցկացնել մտորումների, զրույցների, ընթերցումների մեջ, իրականացնել աստվածահաճո գործեր, հարթել վեճերը, ողորմություն տալ և այլն։
Աս-սաումը պարտադիր է բոլոր մեծահասակ մուսուլմանների համար ռամադանի ընթացքում։ Աս-սաումից ազատվում են միայն նրանք, ովքեր չեն կարող ճշտությամբ կատարել այն որոշակի հանգամանքների պատճառով (հեռավոր ուղևորություն, կացություն ուրիշ երկրներում, պատերազմ, գերության մեջ գտնվել, հիվանդություն և այլն), ով չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար (անմեղսունակներ և ընկնավորենր), ինչպես նաև ծեր մարդիկ, հղի և կերակրող կանայք և բոլոր նրանք, ում սաումը կարող է վնասել։ Աս-սաումը չի թույլատրվում այն մարդկանց, ովքեր գտնվում են ծիսական անմաքրության վիճակում, կանանց՝ դաշտանի ժամանակ, հանցագործներին, ովքեր պատիժ չեն կրել, պղծվածներին, ովքեր չեն անցել մաքրման ուղին։ Աս-սաումից ժամանակավորապես ազատվածները պետք է պահեն այն հետո՝ իրենց հարմար ժամանակ։
Աս-սաումը պատահաբար խախտածները պետք է փոխհատուցեն կորցրած օրերը ռամադանի ավարտից հետո։ Աս-սաումը միտումնավոր կերպով խախտածները բացի այդ օրերի փոխհատուցումից պետք է նաև մեղա գան և քավիչ գործողություններ անեն։ Ընդհանուր սաումից բացի կա նաև անհատական սաում, որը պահվում է որևէ մի ուխտի համար, քավության համար կամ էլ բարեպաշտությունից ելնելով։ Հաճախ այդպիսի թչ պարտադիր պահքերի համար ընտրվում են կիսալուսնի օրերը, երկուշաբթին, հինգշաբթին։ Խորհուրդ է տրվում պահք պահել արևային և լուսնային խավարումների օրերին, ինչպես նաև համաճարակների, տարերային աղետների և ռազմական վտանգի ժամանակ։
Աս-սաումը ճշտությամբ կատարմանը հետևելու պարտականությունը դրված էր կադինե-րի, կառավարիչների, ոստիկանության և բոլոր մուսուլմանների վրա։ Սակայն այդպիսի վերա-հըսկողությունը չէր կարող արդյունավետ լինել, այդ պատճառով սաումի ճիշտ կատարումը անձնական բարեպաշտության հարց է։ Աս-սաումի հանդեպ բացահայտ քամահրանքը և ցու-ցադրական խախտումը գնահատվում է որպես սրբապիղծ հանցագործություն և կանխամտած-ված իրավախախտում և պատժվում է յուրաքանչյուրը առանձին մուսուլմանական երկրի օրենքներին համապատասխան։
Ցանկացած մուսուլման կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է կատարի հաջ դեպի Ալլահի Տուն, եթե նա այդ հնարավորությունն ունի։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ.
Պարտադիր՝ Հաջջ ալ-իֆրադ, Ումրա (փոքր հաջ), Հաջջ աթ-թամաթուա, կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջջ ալ-կիրան։ Ուխտավորների հատուկ հագուստը կոչվում է իհրամ։ Իհրամը հագնում են հատուկ հատկացված տարածքում՝ Մեքքայի մոտակայքում։ Այդ տարածքը գտնվում է Քաաբայից որոշակի հեռավորության վրա։ Եթե ուխտավորը ուխտագնացությունը կատարում է ինքնաթիռով, ապա նա հագնում է իհրամը մինչև թռիչքը։ Իսլամի համաձայն Հաջ կատարելու պատմությունը սկսվում է Ադամից և Խևայից (Եվա), երբ նրանք, վտարվելով դրախտից, կանգնեցին Արաֆաթ լեռան վրա։ Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության արարողության հետ, երբ Իբրահիմը Ալլահի կամոք կատարեց կենդանու զոհաբերությունը։ Զոհաբերության տոնը կատարվում է Զու-լ-Հաջ ամսվա 10-րդ օրը և կոչվում է Այդ ալ-Ադհա (թուրքերեն – Կուրբան բայրամ)։ Հաջը տալիս է շատ օգտակար պտուղներ ինչպես այս կյանքում, այնպես էլ Հաջորդում։ Հաջի ընթացքում ամբողջ աշխարհից մուսուլմանները հանդիպում են, ծանոթանում միմյանց հետ, միասնական դառնում։ Հաջը հանդիսանում է նաև ջիհադի տեսակներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.