հարկահավաքություն իսլամում From Wikipedia, the free encyclopedia
Զաքաթ (արաբ․՝ زكاة ), հարկահավաքություն իսլամում, իսլամի հիմնասյուներից մեկը։ Համարվում է կարիքավոր մուսուլմաններին տրվող հարկ։ Մուսուլման իրավագետներն այս տերմինը բացատրում են որպես «մաքրում» (վճարելը «մաքրում է», հարստությունն օգտագործելը անմեղ գործ է)։
Եվրոպացի հետազոտողները գտնում են, որ այդ տերմինը փոխառնված է հին հրեերենից՝ զաքութ բառից (բարեգործ), բառի ուղղագրությունը նրա փոխառնման մասին, բայց բացառված չէ նաև արաբ-քրիստոնյաների միջոցով սիրիական լեզվից ներթափանցումը։ Գենետիկորեն զաքաթը կապված է նախաիսլամական ցեղային ավանդույթի հետ, թե ինչպես էր բաժանվում ձեռք բերված ավարը ստեղծվում ցեղի ինքնատիպ մի փոխօգնության «ֆոնդ»։ Մեքքայական սուրաներում զաքաթը նշանակում էր բարեգործություն, նյութական օգնություն, ողորմություն կարիքավոր մարդկանց համար։
Կանոնավոր կերպով հարկահավաքությունը, սկսվել է անմիջապես Հիջրայից հետո (622)։ Սակայն դատելով այն բանից, որ օգնության իրավունք ունեցողների ցուցակը ի հայտ եկավ միայն ժամանակի առումով Ղուրանի նախավերջին սուրայում, նշանակալի գումարներ տրվեցին միայն բեդվինների հետ համաձայնագիր կնքելուց հետո (630 թվական, Մեքքա մտնելուց հետո)։ Զաքաթի որոշվում էր ամեն անգամ տարբեր ձևով, այլ ոչ թե մեկ սկզբունքով։ Զաքաթ վճարել չցանկանալը Մուհամմադի մահվանից հետո առ-ռիդի պատճառներից մեկն էր համարվում։ Զաքաթի կարգավորումը վերաբերում է Օմարի կառավարման շրջանի (634-644) սկզբներին։ Զաքաթ վճարում էին միայն աշխատունակ չափահաս մարդիկ.
Հողագործությունից գանձվող մինիմումը (նիսաբ) 5 վասկ է (975 կգ), անասնապահությունից՝ 5 ուղտ, 20 կով կամ 40 ոչխար (ձիերը և ստրուկները հարկվում էին միայն վաճառքի ժամանակ), ոսկուց և արծաթից՝ 20 դինար կամ 200 դիրհամ, ապրանքներից՝ ըստ դրա գնի։ Ցածրակարգ մետաղադրամներն ընդունվում էին ըստ դրանց մեջ թանկարժեք մետաղի պարունակության։ Կանացի զարդերը, զենքերի ոսկյա և արծաթե մասերը հաշվի չէին առնվում։
Հավաքված գումարները տնօրինվում էին կադիների կողմից և պետք է ծախսվեին 1 տարվա ընթացքում և միայն այն շրջանում, որտեղից հավաքվել էին. բացառություն էին կազմում այն միջոցները, որոնք նախատեսված էին գազիների համար։ Զաքաթից օգնություն ստանալու իրավունք ունեին չունևորները, թշվառները, զաքաթ հավաքողները, մարդիկ, ովքեր հատուկ խրախուսման էին արժանի (շատ անորոշ կատեգորիա), մուքաթաբները, անվճարունակ պարտապանները, եկվորները, որոնք միջոցներ չունեին տուն վերադառնալու համար։ Ընդհանուր առմամբ զաքաթ հասկացության տակ հասկացվում էր հարկ անասնապահությունից, ապրանքներից և դրամից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքաթ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.