Պաղեստին (արաբ․՝ فلسطين), պաշտոնական Պաղեստին պետություն (արաբ․՝ دولة فلسطين), դե յուրե Ինքնիշխան պետություն[6][7] Միջին Արևելքում, որը հավակնում է Հորդանան գետի արևմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին և Հորդանանին) և Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին և Եգիպտոսին)[8], որի մայրաքաղաքն է համարվում Արևելյան Երուսաղեմը, չնայած վարչական կենտրոնը գտնվում է Ռամալլահում[ii][9][10]: Պաղեստին պետության մեծ հատվածը օկուպացված են Իսրայելի կողմից 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո[11]։ Բնակչությունը 4.550.368 է 2014 թվականի դրությամբ և զբաղեցնում է աշխարհում 123-րդ տեղը։
Արագ փաստեր Պաղեստինյան Պետության, Կարգավիճակ ...
Պաղեստինյան Պետության |
---|
|
|
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, մասամբ ճանաչված պետություն, երկիր, Mediterranean country? և տարածաշրջան |
---|
Ներառում է | Deir al-Balah Governorate?, Jericho Governorate?, Gaza Governorate?, Salfit Governorate?, Quds Governorate?, Khan Yunis Governorate?, Tubas Governorate?, Jenin Governorate?, Hebron Governorate?, Bethlehem Governorate?, North Gaza Governorate?, Ramallah and al-Bireh Governorate?, Tulkarm Governorate?, Qalqilya Governorate?, Rafah Governorate?, Նաբլուս, Գազայի հատված և Հորդանան գետի արևմտյան ափ |
---|
Պետական լեզու | արաբերեն |
---|
Մայրաքաղաք | Երուսաղեմ և Ռամալա[1] |
---|
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն |
---|
Օրենսդիր մարմին | Palestinian Legislative Council?[2] |
---|
Երկրի ղեկավար | Մահմուդ Աբբաս և Յասեր Արաֆաթ |
---|
Կառավարության ղեկավար | Mohammad Shtayyeh? |
---|
Մակերես | 6, 220 կմ² |
---|
Ազգաբնակչություն | ▲5 227 193 մարդ (2021)[3] |
---|
Խտություն | 731 մարդ/կմ² |
---|
Կրոն | իսլամ |
---|
Հիմն | Fida'i? |
---|
Հիմնադրված է | նոյեմբերի 15, 1988[4] թ. |
---|
Արժույթ | Նոր իսրայելական շեկել |
---|
Կենտրոնական բանկ | Palestine Monetary Authority? |
---|
Ազգային տոն | Eid al-Fitr?, Կուրբան Բայրամ, Մուսուլմանական Ամանոր, Mawlid?, Isra and Mi'raj?, Մայիսի մեկ և Կանանց միջազգային օր |
---|
Ժամային գոտի | UTC+2, UTC+3 և Asia/Jerusalem? |
---|
Հեռախոսային կոդ | +970 |
---|
Ինտերնետ-դոմեն | .ps |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,715[5] |
---|
|
president.ps |
Փակել
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական և հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով[12]։ Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում[13][14][15], ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ[16][17]։ Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը։ Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից բացառությամբ Հորդանանի։ Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով[18]։ Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը և Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արևմտյան ափը Հորդանանից և Գոլանի բարձունքները Սիրայից Վեցօրյա պատերազմի ընթացքում։
Lapidoth, Ruth (2011). «Jerusalem: Some Legal Issues» (PDF). The Jerusalem Institute for Israel Studies. էջ 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին. «The attitude of the Palestinians was expressed inter alia in 1988 and 2002. When the Palestine National Council proclaimed in November 1988 the establishment of a Palestinian State, it asserted that Jerusalem was its capital. In October 2002, the Palestinian Legislative Council adopted the Law on the Capital, which stipulates that Jerusalem is the capital of the Palestinian State, the main seat of its three branches of government. The State of Palestine is the sovereign of Jerusalem and of its holy places. Any statute or agreement that diminishes the rights of the Palestinian State in Jerusalem is invalid. This statute can be amended only with the consent of two-thirds of the members of the Legislative Council. The 2003 Basic Law also asserts that Jerusalem is the capital of the State of Palestine.» Reprinted from: Wolfrum, Rüdiger (ed.) (online 2008, print 2011). The Max Planck Encyclopedia of Public International Law. Oxford University Press.
Yoav Gelber, Palestine 1948, 2006 — Chap.8 "The Arab Regular Armies' Invasion of Palestine".
Gelber, Y. Palestine, 1948. Pp. 177-78