Տիգրիս
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Տիգրիս[1] ( հայերեն՝ Ջերմ, թուրքերեն՝ Dicle, Դիջլե[2], արաբ․՝ دجلة, Դիջլա[3]), գետ Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հզ կմ2։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։
Արագ փաստեր Տիգրիս, Բնութագիր ...
Տիգրիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1850 կմ |
Ավազանի մակերես | 375 000 կմ² |
Ջրի ծախս | 1014 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծովք |
Գետաբերանի տեղակայում | Շատ ալ-Արաբ |
Կոորդինատներ | 38°30′12″ հս․. լ. 39°30′21″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Փոքր Զաբ, Մեծ Զավ, Արևելյան Տիգրիս, Արևելյան Խաբուր, 'Adhaim?, Արգանամադեն, Բերիսուրսու, Գյոքսու, Բաթման, Դիյալա (գետ), Կերխե, Gevi River?, Khasa River?, Khosr River?, Zab?, Sirwan River?, Արզան, Աբի-ի-Արզան, Ամպարչայ, Օմբար, Օսլան, Godar Khosh River? և Doiraj River? |
Ջրի մարմիններ | Ծովք |
Երկիր | Թուրքիա |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Փակել
Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հզ կմ2։ Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։