Աքքադ
From Wikipedia, the free encyclopedia
Աքքադ, հնագույն պետություն Միջագետքում մ.թ.ա. XXIV-XXIIդդ.-ում։ Հիմնադրել է սեմացի հողագործ Շառում-Քենը (Սարգոն)։ Նրան հաջողվում է ջախջախել շումերական քաղաք-պետություններին և իրեն ենթարկել ողջ Միջագետքը։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Ասորիք, Հայկական Լեռնաշխարհ։ Նրա որդիների կառավարման ժամանակ Աքքադը թուլանում է։ Երկիրը վերստին հզորանում է թոռան՝ Նարամսինի կառավարման ժամանակ։ Նա վերատիրում է ողջ Միջագետքին, արշավանքներ է ձեռնարկում դեպի Իրան, Ասորիք, Փոքր Ասիա, Հայկական Լեռնաշխարհ։ Իր կառավարման վերջին շրջանում արյունալի պատերազմների մեջ է մտնում Կուտիների գլխավորած Հակաաքքադական համադաշնության դեմ և պարտվում։ Նրա որդի Շար-Կալի-Շարին կենաց և մահու կռիվներ է մղում կուտիների դեմ։ Նրա մահից շատ չանցած կուտիները նվաճում են Աքքադը և ազատագրում Շումերը սեմական բռնատիրությունից։