Սարգոն
From Wikipedia, the free encyclopedia
Սարգոն Հին, Սարգոն Աքքադացի (աքքադերեն՝ 𒊬𒊒𒄀, Շարրում-քեն, Շարրուքին, մ.թ.ա. 24-րդ դար[1], Ազուպիրանու, Իրաք - մ.թ.ա. 23-րդ դար[1], Աքքադ), Աքքադ պետության հիմնադիր։ Սեմական ծագումով, Քիշ քաղաքից, ըստ ավանդության սերել է ժողովրդական ցածր խավերից։ Շումերի թագավոր Լուգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, Աքքադը դարձրել է թագավորության կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել Միջագետքի բոլոր քաղաք-պետությունները, հասել մինչև Էլամ, Ասորիք և Փոքր Ասիա։
Սարգոն | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 24-րդ դար[1] |
Ծննդավայր | Ազուպիրանու, Իրաք |
Մահացել է | մ.թ.ա. 23-րդ դար[1] |
Մահվան վայր | Աքքադ |
Մասնագիտություն | գերիշխան և cup-bearer |
Ամուսին | Տաշլուլտում |
Ծնողներ | հայր՝ Լա'իբում, մայր՝ Էնիտում |
Երեխաներ | Ռիմուշ[2], Մանիշտուշու[2], Էնհեդուաննա[3], Շու-Էնլիլ և Լլաբա'իս-տակալ |
Sargon of Akkad Վիքիպահեստում |
Սարգոնի օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Սարգոնի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրոկրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք-պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժողովրդական ժողով) դարձել են վարչական ստորին օղակներ։