Արժույթ
From Wikipedia, the free encyclopedia
Արժույթ (միջին անգլ.` curraunt` «շրջանառության մեջ», լատ.՝ currens` «ընթանալ», -entis), հասկացության ամենատարածված օգտագործումը վերաբերում է փողի՝ որպես փոխանակման միջոցի գործառույթին, ինչպես նաև օգտագործման կամ շրջանառության բոլոր ձևերին[1][2]։ Մասնավորապես վերաբերում է շրջանառվող թղթադրամներին և մետաղադրամներին։ Ընդհանրացված սահմանումն այն է, որ արժույթը փողի տեսակների (դրամական միջոցներ) համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, հատկապես այն գործածության մեջ դրած երկրի բնակչության համար[3]։ Օրինակ՝ ԱՄՆ դոլար (US$), ֆունտ ստերլինգ (£), Ավստրալիական դոլար (A$), Եվրո (€), Ռուսական ռուբլի և Հնդկական ռուփի։ Այս բազմապիսի արժույթները ճանաչված են որպես ազգային կամ պահպանման արժեք և փոխանակվում ու օգտագործվում են այլ երկրների արժութային շուկաներում։ Ըստ այդ շուկաների էլ սահմանվում են արժույթների հարաբերական արժեքը՝ արտահայտված տվյալ երկրի արժույթով։ Այդ առումով արժույթների արժեքները սահմանվում են պետության կամ կառավարության կողմից[4]։ Ըստ վերը նշվածի` արժույթի բնորոշումները ունեն որոշակի սահմանափակումներ։ Ըստ «արժույթի» մեկ այլ բնորոշման` այն ընդգրկում է, համապատասխանաբար, թղթադրամ, մետաղադրամ և փող հասկացությունները։
Արժույթները դասակարգում են 2 դրամական համակարգերի՝ թղթային (ֆիատ) և ապրանքային, կախված նրանից թե ինչն է երաշխավորում կամ ապահովում արժույթի արժեքը (տնտեսությունը ամբողջությամբ ապահովված է կառավարության մետաղային` ոսկու պահուստով)։ Որոշ աժույթներ քաղաքական իրավաբանության տեսանկյունից օրինական վճարամիջոց են, իսկ մնացածը ընդամենը փոխանակման միջոց են և ունեն տնտեսական արժեք։ Թվային արժույթը ծագել է համակարգչի և համացանցի հանրաճանաչ դառնալուց հետո և օգտագործվում է որպես շրջանառության միջոց։