![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/64/USDnotes.png/640px-USDnotes.png&w=640&q=50)
ԱՄՆ դոլար
ԱՄՆ և մի շարք այլ երկրների արժույթը / From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ դոլար (նշան՝ $, արժույթի կոդ՝ USD, կրճատ գրառումը՝ US$, ինչպես նաև հիշատակվում է որպես՝ դոլար, ԱՄՆ դոլար կամ ամերիկյան դոլար), Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի և նրա տարածքների պաշտոնական արժույթն է՝ սկսած 1792 թվականից։ Մեկ դոլարը հավասար է 100 ցենտի (¢), սակայն երբեմն հաշվառման համար օգտագործվում է նաև 1$=1000₥ (միլլ)։ Շրջանառվող թղթադրամները բաղկացած են Դաշնային պահուստային ֆոնդի բանկոտներից, որոնք վերանվանվել են ԱՄՆ դոլար։
![]() | |
Տեսակ | տարադրամ, դոլար և Պահուստային արժույթ |
---|---|
ISO 4217 կոդ | USD |
Երկիր | ![]() |
Ներդրման ամսաթիվը | 1792 |
Պաշտ օգտագործողներ | ԱՄՆ |
Ոչ պաշտ օգտագործողներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կազմված է | ցենտ |
Նշան | $ |
Նշանի նկարագրություն | Դոլարի նշան |
Հապավում | US dollar |
Մետաղադրամ | 1¢, 5¢, 10¢, 25¢, 50¢, $1 |
Թղթադրամ | $1, $2, $5, $10, $20, $50, $100 |
Կենտրոնական բանկ | Դաշնային պահուստների համակարգ |
Տպող | Փորագրության և տպագրության գրասենյակ |
Փոխարինել է | Էկվադորյան սուկրե, Delaware pound?, New Hampshire pound?, New Jersey pound?, South Carolina pound?, Rhode Island pound? և North Carolina pound? |
ԱՄՆ դոլարը առավել հաճախ օգտագործվում է միջազգային գործարքներում, ինչով պայմանավորված այն հանդիսանում է հիմնական պահուստային արժույթ[1]։ 1971 թվականի դադարից հետո[2] որոշ երկրներում այն օգտագործվում է որպես պաշտոնական արժույթ, իսկ շատ այլ երկրներում այն պաշտոնական արժույթ է[3]։ Բացի Միացյալ Նահանգներից, այն որպես միակ արժույթ օգտագործվում է նաև Կարիբյան ավազանի երկու բրիտանական տարածքներում՝ Բրիտանական Վիրջինիա, Թերքս և Քայքոս կզղինում։ Մի քանի երկրներ օգտագործում են դաշնության պահուստային թղթադրամները, դրա հետ մեկտեղ թողարկում են իրենց սեփական մետաղադրամները, կամ էլ ընդունում են ամերիկյան մետաղադրամները (ինչպիսիք են ՝ սակագավեան կամ նախագահական դոլարը)։ 2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ, շրջանառության մեջ է եղել մոտ 1,67տրիլիոն $, որից 1,62տրիլիոն $-ը Դաշնության պահուստային թղթադրամներով(մնացած 50բիլիոն $-ը մետաղադրամներով)[4]։