Բրիտանական Վիրջինյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական Վիրջինյան կղզիներ (ԲՎԿ), պաշտոնապես կարճ «Վիրջինյան կղզիներ»[2], Բրիտանական անդրծովյան տարածք Կարիբյան ավազանում, Պուերտո Ռիկոյի արևելքում։ Կղզիները աշխարհագրական առումով Վիրջինյան կղզեխմբի մասն են և տեղակայված են Փոքր Անտիլյան կղզիներում։
Բրիտանական Վիրջինյան կղզիներ անգլ.՝ British Virgin Islands | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Մտնում է | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Ռոդ թաուն | ||||
Օրենսդիր մարմին | House of Assembly of the British Virgin Islands? | ||||
Կառավարության ղեկավար | Andrew Fahie?[1] | ||||
Մակերես | 153 կմ² | ||||
Ազգաբնակչություն | 25000 | ||||
Խտություն | 163,00 մարդ/կմ² | ||||
Հիմն | Մեծ Բրիտանիայի օրհներգ | ||||
Կարգախոս | Vigilate և Be Vigilant | ||||
Արժույթ | ԱՄՆ դոլար | ||||
Ժամային գոտի | -4 | ||||
Հեռախոսային կոդ | +1284 | ||||
Ինտերնետ-դոմեն | .vg | ||||
bvi.gov.vg |
Բրիտանական Վիրջինյան կղզիների հիմնական կղզիներն են Տորտոլան, Վիրջին Գորդան, Անեգադան և Յոստ Վան Դեյք, բացի այդ կան 50 ավելի փոքր կղզիներ և կղզյակներ։ Բնակեցված են մոտ 15 կղզիներ։ Մայրաքաղաք Ռոդ Թաունը տեղակայված է Տորտոլայի վրա, որը ամենամեծ կղզին է 20կմ երկարությամբ և 5 կմ լայնությամբ։ Կղզիների բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմում է 28.000, որոնցից մոտ 23.500 ապրում են Տորտոլայում։
Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակիչները Բրիտանական անդրծովյան տարածքների քաղաքացիներ են և 2002 թվականից նաև Բրիտանիայի քաղաքացիներ են։ Չնայած տարածքը չի համարվում Եվրոպական Միության մաս և ուղղակիորեն չի ենթարկվում ԵՄ օրենքներին, Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակչիներին կարելի է համարել ԵՄ քաղաքացի, քանի որ նրանք Բրիտանիայի քաղաքացիներ են[3]։
Կղզիների մեծ մասը վնասվեց 2017 թվականի սեպտեմբերի Իրմա փոթորիկի հետևանքով։ Ավերածությունների մեծ մասը բաժին ընկավ Տորտոլա կղզուն[4]։