![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Irma_2017-09-06_0536Z.jpg/640px-Irma_2017-09-06_0536Z.jpg&w=640&q=50)
Իրմա (փոթորիկ)
From Wikipedia, the free encyclopedia
«Իրմա (փոթորիկ)» (անգլ.՝ Hurricane Irma)- հզոր ատլանտյան արևադարձային ցիկլոն 5-րդ մակարդակի։ Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված առաջին հզոր փոթորիկն է «Ջուլիա» 2010-ից հետո[1] և երկրորդ հզոր ատլանտյան փոթորիկը 2017 թվականի։ Ամենահզոր փոթորիկն է վերջին տասնամյակի և 5-րդ մակարդակի ամենաերկարատև փոթորիկն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Իրմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հինգերորդ կատեգորիայի փոթորիկ |
Վարչական միավոր | Պուերտո Ռիկո |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասն է | Ատլանտյան փոթորկային շրջան 2017 |
Ձևավորված | օգոստոսի 30, 2017 |
Քայքայված | սեպտեմբերի 12, 2017 |
Վնաս | 64 760 000 000 $ |
Զոհվածներ | 133 մարդ |
![]() |
Իրման «Կաբո Վերդե» փոթորկի տեսակ է[2][3][4], որը ձևավորվել է 2017 թվականի օգոստոսի 30-ին Կաբո Վերդե կղզու մոտակայքում, Աֆրիկայի արևմտյան մասից ուժեղ արևադարձային ալիքի դուրս գալու ժամանակ։ Բարենպաստ պայմանների շնորհիվ, փոթորիկը ձևավորման պահից 24 ժամ անց հասել է 2-րդ մակարդակի։ Ըստ ԶԼՄ-ների ալիքների բարձրությունը հասել է 9 մետրի, իսկ փոթորիկը շարժվել է 250 կմ/ժամ արագությամբ[5]։
Սեպտեմբերի 5-ին Իրման հասավ 5-րդ մակարդակի՝ քամու արագությունը հասնելով 295 կմ/ժ-ի, իսկ ճնշման արագությունը` 360 կմ / ժ-ի)։