Իսլամ
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամ, մուսուլմանություն (արաբերեն՝ الإسلام), միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը)[2], և Մուհամմադը աստծու մարգարեն է[3][4]։ Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է[5]՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը[6]՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ[7]։ Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում[5]։ Իսլամը սովորեցնում է, որ Աստված բարեգութ է, ամենազոր, եզակի[8] և մարդկությանն ուղղորդում է իր մարգարեների, հայտնաբերված սուրբ գրությունների և բնական նշանների միջոցով[4][9]։ Իսլամի նախնական սուրբ գրություններն են Ղուրանը, որը մուսուլմանների համար Աստծո բառացի խոսքն է, և Մուհամմադի ուսմունքները, որոնք կոչվում են սունա և բաղկացած են հադիս կոչվող բաժիններից (մոտ մ.թ. 570- 632 թվականներ)։
Իսլամ արաբ․՝ الإسلام | |
---|---|
Տեսակ | աբրահամյան կրոններ |
Մասն է | Will of God? |
Հիմնադիր | Մուհամմադ մարգարե |
Հիմնադրման թվական | 631[1] |
Սուրբ տեքստ | Ղուրան |
Լեզու | արաբերեն |
Անդամներ | մուսուլման և ummah? |
Կազմավորման վայր | Հիջազ |
Գլխամաս | Մասջիդ Ալ-Հարամ մզկիթ, Մեքքա, Սաուդյան Արաբիա, Քաաբա, Մեքքա, Սաուդյան Արաբիա և Qibla |
Կազմված է | Իսլամի հիմնասյուներ, Շահադա, Նամազ, Զաքաթ, Fasting during Ramadan? և հաջ |
Հատկանիշներ | միաստվածություն |
Հետազոտող | իսլամագիտություն |
Նախորդող | Արաբական դիցաբանություն և Ancient Semitic religion? |
Տարածաշրջան | Muslim world? և worldwide? |
Islam Վիքիպահեստում |
|
Մուսուլմանները հավատում են, որ իսլամը ամենահին հավատի ամբողջական ու տիեզերական տարբերակն է, որը բացահայտվել է շատ վաղ շրջանում մարգարեների կողմից՝ ներառյալ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի[10][11][12]։ Մուսուլմանները գտնում են, որ Ղուրանը Աստծո վերջնական ու անփոփոխ բացահայտումն է։ Ինչպես աբրահամյան մյուս կրոնները՝ իսլամը նույնպես սովորեցնում է, որ գոյություն ունի վերջին դատաստան՝ արդարամիտների համար դրախտի պարգևատրումով և մեղսավորների համար դժոխքի պատիժով[13][14]։ Կրոնական գաղափարների ու պրակտիկայի մեջ են մտնում իսլամի Հինգ հիմնասյուները, որոնք երկրպագության պարտադիր գործողություններ են, և Իսլամական օրենքը (շարիա), որը բառացիորեն վերաբերում է կյանքի ու հասարակության բոլոր ոլորտներին՝ բանկային համակարգից ու կանանց բարեկեցությունից մինչև շրջակա միջավայր[15][16]։ Մեքքա, Մեդինա և Երուսաղեմ քաղաքները իսլամի երեք ամենասուրբ վայրերն են[17]։
Աստվածաբանական տեսանկյունը մի կողմ դրած[18][19][20]՝ համարում են, որ իսլամը պատմականորեն ծագել է մ.թ. վաղ 7-րդ դարում Մեքքայում[21], և մինչև 8-րդ դարը Օմայյան խալիֆայությունը ձգվել է Ալ-Անդալուսից՝ արևմուտքում, մինչև Ինդոս գետը՝ արևելքում։ Իսլամական ոսկեդարը վերաբերում է ավանդաբար 8-ից 13-րդ դարերին՝ Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանին, երբ պատմական մուսուլմանական աշխարհը գիտական, տնտեսական և մշակութային ծաղկում էր ապրում[22][23][24]։ Մուսուլմանական աշխարհի ընդլայնումը ընդգրկել է տարբեր խալիֆայություններ, ինչպիսին է Օսմանյան կայսրությունը, առևտրականների ու միսիոններների կողմից դավանափոխության գործողություններ (դավա)[25]։
Շատ մուսուլմաններ երկու հիմնական ուղղություններից մեկին են պատկանում. սուննի (85–90%)[26] կամ շիա (10–15%)[27] : Մուսուլմանների 13%-ն ապրում է Ինդոնեզիայում՝ մուսուլման մեծամասնությամբ ամենամեծ երկրում[28], 31%-ն ապրում է Հարավային Ասիայում[29]՝ մուսուլման բնակչությամբ ամենամեծն աշխարհում[30], 20%-ը՝ Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆիրկայում[31], որտեղ այն գերիշխող կրոն է[32], իսկ 15%-ը՝ Ենթասահարական Աֆրիկայում[33]։ Մուսուլմանական մեծածավալ համայնքների թվում են Ամերիկաները, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Եվրոպան, Հարավարևելյան Ասիան, Ֆիլիպինները և Ռուսաստանը[34][35]։ Իսլամը աշխարհի ամենաարագ տարածվող կրոնն է[36][37][38]։