Երուսաղեմ
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմ[4] (եբրայերեն՝ יְרוּשָׁלַיִם Երուշալաիմ, արաբ․՝ القدس ալ-կուդս), հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Բնակչությունը՝ ▲936 425 մարդ (2019)[1]։
Բնակավայր | |
---|---|
Երուսաղեմ | |
եբրայերեն՝ ירושלים արաբ․՝ القدس արաբ․՝ أورشليم | |
Երկիր | Իսրայել Կաղապար:Դրոշավորում/Մանդատային Պաղեստին |
Համայնք | Երուսաղեմի մարզ և Quds Governorate? |
Հիմնադրված է | մ.թ.ա. 4 հազարամյակ թ. |
Մակերես | 125,42 կմ² |
ԲԾՄ | 754 մետր |
Բնակչություն | ▲936 425 մարդ (2019)[1] |
Ժամային գոտի | UTC+2 |
Հեռախոսային կոդ | 2[2] |
Փոստային դասիչ | 91000–91999[3] |
Պաշտոնական կայք | jerusalem.muni.il(եբրայերեն) |
Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը մինչև 2017 թվականը ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը[5]։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը[6][7]։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ[8]։