Մեռյալ ծով
From Wikipedia, the free encyclopedia
Մեռյալ կամ Աղի ծով[4] (եբրայերեն՝ ים המלח Յա՛մ հա-մէ՛լախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Լճի աստվածաշնչյան անունն է Աղի ծով։ Հանդիպում են նաև Արավայի ծով (ים הערבה, Յա՛մ հա-Արաւա՛) և Արևելյան ծով (ים המזרחי, Յա՛մ հա-միզրախի՛) անունները։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ Ծովը նաև աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 342գ/կգ, կամ 34,2 % (2011)։ Այն 9.6 անգամ ավելի աղի է քան օվկիանոսը և ունի 1.24կգ/լիտր խտություն, որն էլ թույլ է տալիս լողալ ծովի մակերևույթին ու չսուզվել։ Լճի շրջակայքի ցեխը հաճախ օգտագործվում է բուժական նպատակներով և բավականին գրավիչ է զբոսաշրջիկների և կոսմետիկայի արդյունաբերության համար։
Մեռյալ ծով եբրայերեն՝ ים המלח | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Առաջավոր Ասիա | |
Երկիր | Իսրայել Հորդանան Պաղեստին | |
Հայելու բացարձակ բարձրությունը | -427[1][2] մ | |
Ավազանի մակերեսը | մոտ 810 կմ² | |
Ծավալը | 147 (ի սկզբանե 325) կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 306[3] մ | |
Աղիությունը | 300—350 ‰ | |
Թափվող գետերը | Հորդանան | |
Վիքիպահեստում |