Հարավարևմտյան Ասիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։
Հարավարևմտյան Ասիա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և ենթամայրցամաք |
Մայրցամաք | Ասիա |
Կազմված է | Հայաստան[1], Ադրբեջան[1], Բահրեյն[1], Կիպրոս[1], Վրաստան[1], Իրաք[1], Իսրայել[1], Հորդանան[1], Քուվեյթ[1], Լիբանան[1], Օման[1], Կատար[1], Սաուդյան Արաբիա[1], Պաղեստին[1], Սիրիա[1], Թուրքիա[1], ԱՄԷ[1], Եմեն[1], Լևանտ, Սինայի թերակղզի և Իրան |
Մասն է | Ասիա[2] |
Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։
Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ Իսրայելում, Հորդանանում և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռ, նուշ, ծիրան, թուզ, ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթ, բնական գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։
Այսօր քաղաքական տեսանկյունից Արևմտյան Ասիան ընդգրկում է հետևյալ երկրները[3][4][5]՝
(չճանաչված կառավարություն)
Երկու հայկական պետություններ.
(չճանաչված կառավարություն)
Թբիլիսի (մասամբ Եվրոպայում)
Կահիրե (միայն Սինայի թերակղզին)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.