Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ադենի ծոց (արաբերեն՝ خليج عدن), գտնվում է Արաբական ծովում՝ Արաբական և Սոմալի թերակղզիների միջև։ Երկարությունը շուրջ 900 կմ է, լայնությունը՝ մինչև 300 կմ, խորությունը՝ 4525 մետր։ Գլխավոր նավահանգիստը՝ Ադեն։
Ադենի ծոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Եմեն, Սոմալի և Ջիբութի |
Խորություն | 2700 մետր |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հաղորդակցվում է Կարմիր ծովի հետ և Միջերկրական ու Արաբական ծովերը կապող նավագնացային ուղու կարևոր մասն է կազմում. այդ ծովածոցը տարեկան հատում է շուրջ 21 հազար նավ[1]։ Այդ նավուղին սովորաբար օգտագործվում է Պարսից ծոցի նավթը տեղափոխելու նպատակով, դրանով իսկ Ադենի ծովածոցը ներգրավվում է համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով, կրիաներով, խեցգետնակերպերով, որոնց որսը, սակայն, սահմանափակված է[2]։ Մի ժամանակ հաճախակի հանդիպել են նաև տարատեսակ կետեր, դելֆիններ, դյուգոններ։
21-րդ դարի սկզբին այստեղ հաճախացել են ծովահենության դեպքերը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.