Արաբներ

From Wikipedia, the free encyclopedia

Արաբներ

Արաբներ (արաբ․՝ العرب ալ-արաբ), ժողովուրդ, որը բնակվում է Արաբական աշխարհում։ Նրանք հիմնականում ապրում են Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի կղզիների Արաբական երկրներում։

Thumb
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները։

Արաբներն առաջին անգամ հիշատակվել են մ. թ. ա. իններորդ դարի կեսերին որպես Արաբական թերակղզու ցեղեր[2]։ Սկզբնական շրջանում արաբները եղել են Ասորեստանի կազմում (մ. թ. ա 911–612 թվականներ) և նրան հաջորդած Բաբելոնի (մ. թ. ա 626–539 թվականներ), Աքեմենյանների (մ. թ. ա 539–332 թվականներ), Սելևկյանների և Պարթևաստանի տիրապետության տակ[3][4][5]։ Արաբական ցեղերը, որոնցից հայտնիներն էին Ղասանիդները և Լախմիդները, սկսեցին բնակություն հաստատել Սիրիական անապատի հարավում 3-րդ դարից Հռոմեական և Սասանյան կայսրությունների ժամանակ[6][7][8]։ Ավանդաբար համարվում է, որ արաբները սերում են Իսմայելից, ով Աբրահամի որդին էր[9][10][11]։ Արաբական անապատը համարվում է արաբների ծննդավայրը[12]։ Կան նաև այլ արաբական խմբեր, որոնք տարածվել են ցամաքով և գոյություն ունեն հազարամյակներ[13][14]։

Մինչև Բարեպաշտ խալիֆների պետության (632–661 թթ.) հզորացումը, «Արաբ» կոչում էին Արաբական թերակղզու և Սիրիական անապատի կենտրոնական և հյուսիսային մասում ապրող յուրաքանչյուր մեծ քոչվոր Սեմիթական ժողովրդի[15][16][17]։ Ներկայումս արաբ կոչում են մեծ թվով մարդկանց, որոնց հայրենիքը Արաբական աշխարհն է, չնայած արաբերենը և արաբների մշակույթը սփռվել է Արաբական արշավանքների ժամանակ 7-րդ և 8-րդ դարերում և մեծ թվով ժողովուրդներ արաբացվել են[18][19][20][21]։ Արաբները ստեղծեցին Բարեպաշտ խալիֆների (632–661 թթ.), Օմայյան (661–750 թթ.) և Աբբասյան (750–1258 թթ.) խալիֆայությունները, որոնց սահմանները արևմուտքում ձգվում էին մինչև Ֆրանսիայի հարավ, արևելքում` Չինաստան, հյուսիսում` Անատոլիա և հարավում` Սուդան։ Այն ամենամեծ ցամաքային կայսրություններից մեկն էր պատմության մեջ[22][23][24][25][26]։ 20-րդ դարի սկզբին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը վերացավ, որի տիրապետության տակ էր Արաբական աշխարհը Մամլուքների սուլթանությունից հետո 1517 թվականից[27][28]։ Օսմանյան կայսրությունը մասնատվեց տարբեր պետությունների, այդ թվում ներկայիս արաբական պետությունների[29][30]։ Արաբական լիգան հիմնադրվել է 1945 թվականի մարտի 22-ին[31]։

Ներկայումս արաբները բնակվում են Արաբական լիգայի 33 արաբական երկներում։ Արաբական աշխարհի տարածքը կազմում է 13 միլիոն կմ², Ատլանտյան օվկիանոսից հարավից մինչև Արաբական ծով արևելք, Միջերկրական ծովից հյուսիսից մինչև Սոմալի թերակղզի և Հնդկական օվկիանոս հարավից։ Բացի արաբական երկրների բնակչությունից արաբները ունեն մեծ սփյուռք[32]։ Արաբները ունեն սեփական լեզուն, ճարտարապետությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, պարը, խոհանոցը, զգեստները, հասարակությունը, սպորտը և ավանդույթները[33][34][35]։ Ամբողջ աշխարհում արաբների թիվը հասնում է 450 միլիոնի[1]։ Նրանք թվաքանակով աշխարհում երկրորդ ժողովուրդն են Հան ազգությունից հետո։

Արաբները բաժանվում են խմբերի ըստ կրոնական ուղղվածության և փորձառության։ Նախաիսլամական ժամանակաշրջանում արաբները դավանում էին հեթանոսական կրոններին։ Որոշ ցեղեր ընդունել էին Քրիստոնեություն կամ Հուդայականություն[36]։ Ներկայումնս արաբների 93%-ը դավանում է Իսլամ[37] և կան մեծ թվով Քրիստոնեական փոքրամասնություններ[38]։ Արաբ մուսուլմանները հիմնականում պատկանում են Սուննի, երբեմն նաև՝ Շիա, Իբադի և Ալավինական ուղղություններին։ Քրիատոնյա արաբները հիմնականում հետևում են Արևելյան Քրիստոնեական եկեղեցիներին, ինչպիսիք են Հույն ուղղափառ եկեղեցիները կամ Հույն կաթոլիկ եկեղեցիները[39]։ Այլ ավելի փոքր կորնական փոքրամասնություններից են Բահաի հավատացյալները և Դրուզները։

Արաբները մեծ ազդեցությունն են ունեցել ժամանակակից և հնագույն աշխարհների տարբեր ոլորտների զարգացման մեջ, ինչպես օրինակ արվեստը և ճարտարապետությունը, լեզուն, փիլիսոփայությունը, դիցաբանությունը, էթիկան, գրականությունը, քաղաքականությունը, բիզնեսը, երաժշտությունը, պարը, կինոն, դեղագործությունը, գիտությունը և տեխնոլոգիան[40]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.