Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալավիները շիականության մի ուղղություն են։ Ալավի անվանումը ստացել են Ալի խալիֆայի անունից, որին համարում են աստծու մարմնավորում։ Իրենց երկրորդ անվանումը՝ նուսայրիներ, ստացել են Մուհամմադ իբն Նուսայրի (887 թվական) անունից, որը համարվում է այս ուղղության հիմնադիրը։ Լինելով 11-րդ շիական իմամ Ալ-Հասան ալ-Ասքարիի հետնորդը՝ սկսեց քարոզել այս իմամի աստվածայնության մասին, որի մարգարեն նա համարում էր իրեն։ Ալավիները նրան համարում են Ալ-Հասան ալ-Ասքարիի (բաբ), այսինքն՝ դարպաս։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալավիները հիմնականում բնակվում են Սիրիայում (Լաթակիա, Տարտուս), Հարավային Թուրքիայում (Անտիոք, Տարսոն, Ադանա) և Հյուսիսային Լիբանանում՝ ընդամենը՝ 2 միլիոն մարդ։ Ալավիների դավանանքը մոտ է իսմայիլականությանը (առաջացել է 8-րդ դարում և իր անունով պարտական է շիական 6-րդ իմամ Ջաֆար ալ-Սադիկի որդուն՝ Իսմայիլին), սակայն իր մեջ կրում է նաև շիականության, քրիստոնեության և նախաքրիստոնեական աստղային հավատալիքների տարրեր։
Նուսայրիների պատմությունը սկիզբ է առնում է 10-րդ դարում Հյուսիսային Սիրիայի «ծայրահեղ» շիաների շրջանում։ Ավելի ուշ համայնքի անվանվումը դառնում է «ալ-Ալավիյուն» («Ալիի կողմնակիցներ»)՝ ալավիներ։ Նրա վրա իրենց ազդեցությունն են թողել այլ «քաֆիրական» (անհավատ) խմբերը՝ բատընիյականությունը, իսմայիլիականությունը, բուդդայականությունը և այլ խմբեր, որոնք դուրս են եկել զրադաշտականությունից (հին պարսկական կրոն)։ Նուսայրիների համայնքի անվանումը կապում են Մուհամմադ Նուսայրա ան-Նումայրիի հետ ( մահ 883 թ Բասրայում), որը հայտարարեց, որ ինքը մարգարե է, իսկ Աբու ալ-Հասան ալ-Ասքարին՝ 11-րդ շիական իմամը Աստվածն է, որն իրեն ուղարկել է մարգարեական առաջադրանքով։ Նուսայրիների համայնքի փաստացի կազմակերպիչը եղել է շիա աստվածաբան Մուհամմադ ալ-Ջաննան ալ-Ջունբուլանին (մահ 957 կամ 968 թ Հալեպում)։ Նուսայրիների հավատը հիմնված է իսմայիլիզմի վրա՝ քրիստոնեական գնոստիկ տարրերով։ Նուսայրիները գտնում էին, որ մարգարեի տան անդամները «Ահլ ալ Բեյթ» տիրապետում են բացարձակ գիտելիքների։ Նրանցից Ալի իբն Աբու Տալիբը չի մահացել և համարվում է Աստծո մարմնացում։ Նրանք նաև համարում են, որ կրոնը ունի «բատին» (թաքնված) և «զահիր» (հայտնի) կողմեր։ Նուսայրիզմը յուրացրել է անտիկ փիլիսոփա նեոպլատոնականների գաղափարները՝ հատկապես էմանացիայի (ճառագայթում) մասին ուսմունքը։
Աստվածության ճառագայթումը համարվում է անխափան եռյակ՝ Իմաստ (մա'նա), անուն (իսմ), դարպաս (բաբ)։ Սա ասոցացվում է լուսնի, արևի և երկնքի հետ և ժամանակ առ ժամանակ արտացոլվում է առաքյալներում, որոնցից վերջիններն էին Մուհամմադ Ալին և Սալման ալ-Ֆարիսին։ Նուսայրիները հավատում են տղամարդկանց հոգիների մարմնափոխությանը (թանասուխ)։ Հայտնության մակարդակով այն բաժանվում է «ամմա» և «խասա» («հասարակ» և «հատուկ»)։ Նուսայրիները մերժում են իսլամի մի շարք կանոնակարգերը. ծեսերում օգտագործվում է գինին, սակայն կան կերակրային արգելքներ՝ ընդհանուր (խոզ, նապաստակ, օձաձուկ) և մասնավոր։ Նրանք ընդունում են Իսային (Հիսուս) և մի շարք այլ քրիստոնեական «սրբերի», նշում են մի շարք քրիստոնեական տոներ (Սուրբ Ծնունդ, Զատիկ)։ Նուսայրիները բաժանվում են «կնքվածների» և «ոչ կնքվածների»։ «Կնքվածները» հնարավորություն ունեն բացահայտելու իրենց «սուրբ» գրքերի «բատին» իմաստը, որը նրանք մեկնաբանում են այլաբանորեն և չեն բացահայտում «ոչ կնքվածներին»՝ համայնքի հասարակ անդամներին։ Կանանց չէր թույլատրվում մտնելու «կնքվածների» շարք։ Նուսայրիական իմամները կատարում են կրոնական ծեսեր գիշերներով ծիսական կառույցներում՝ «Քուբբա» (գմբեթ)` կառուցված կրոնական հեղինակությունների պատվին բարձր տեղանքներում։
Ծիսական արարողությունների կատարման մեջ նուսայրիները բաժանվում են 2 խմբերի՝ «շամալիյա» կամ «շամսիյա» (հյուսիսային կամ արևային)՝ կենտրոնով Կիլիկիայում, և «կիբլիյա» կամ «կամարիյա» (հարավային կամ լուսնային)՝ կենտրոնով Կարդախում (Սիրիա)։ Նուսայրիները պահպանում են նաև ցեղային բաժանումները (տոհմական կալբիյա, խայատին, խադդադին, մատավիրա և այլն) և էնդոգամիան (ամուսնական կապերը առանձին խմբերի ներսում)։ Մշտական հետապմդումները պայմանավորել են նրանց համայնքի սոցիալական պարփակվածությունը։ Նուսայրիների հիմնական զանգվածը հողագործներ են։ Նրանք ունեին մեծ թշնամանք և ատելություն իսլամի ու մուսուլմանների նկատմամբ, որի հետևանքով Օմար ալ Ֆարուկին անվանում էին «իբլիսների իբլիս», այնուհետև Աբու Բաքրին և Օսմանին։ Նրանք համարում էին Ալլահի հետևորդների գերեզմանների այցելությունները անթույլատրելի, որովհետև նրանց կողքին են թաղված Աբու Բաքրը և Օմարը։
Նուսայրիները ունեն իրենց կրոնական գրականությունը՝ նրանց գլխավոր սուրբ գիրքը համարվում է «Քիթաբ ալ-Մաջմու'», որը պարունակում է 16 սուրահ և համարվում է Ղուրանի նմանակը։
Այս աղանդը արգելափակվում է Շամի շրջաններից մեկում, որտեղ նրանց արգելում էին զբաղեցնել պաշտոններ և կրթությունը՝ հիմնված շեյխ ալ-իսլամ իբն Թայմիյի Ֆատուայի վրա, և նրանք գտնվում էին այս վիճակում մինչև որ ֆրանսիացիները գրավեցին Շամը և այնուհետև թույլատրեցին հեռանալ այդ շրջանից, տվեցին նրանց «ալավիներ» անվանումը և լույլատրեցին զբաղեցնել պետական կարևոր պաշտոններ։
Ծիսական արարողություններ։ «Կուդդաս»-ի արորությունը կամ գինու ծիսակարգը նուսայրիների ծիսակարգերի անբաժանելի մասն է կազմում և կարևոր տեղ է զբաղեցնում նրանց կրոնական համակարգում։
Քանի որ նուսայրիները չունեն հատուկ երկրպագման վայրեր, ինչպես մնացած մուսուլմաները, ուստի նրանք իրենց արարողությունները կատարում են quddas –ների մասնավոր տներում կամ մեկուսացված վայրերում։ Ըստ Սուլեյման ալ Ադանիի՝ յուրաքանչյուր հարուստ տղամարդ պարտավոր էր յուրաքանչյուր 1-3 տոնակատարություն նշել իր ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ, նաև կրել ամբողջ ծախսը։ Գումարը, որը նա ծախսում է ուտելիքի, խմիչքի և արարողության վրա, նրա բարեպաշտության կարևոր չափանիշ է համարվում։
Գինու արարողությունը կատարվում է խիստ գաղտնի։ Ժողովի վայրում պահակներ են կանգնեցվում, որպեսզի ոչ մի օտար մարդ ներս չմտնի։
Ալ Ադաննին հաղորդում է, որ այդ ժողովները անց են կացվում երեկոյան և միայն քաղաքներում, որովհետև ծայրահեղ գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը հնարավոր չէր գյուղերում։ Համայնքի միայն տղամարդիկ կարող են մասնակցել այդ հավաքույթներին։ Կանանց և երեխաների մասնակցությունը արգելվում է։ Գինու արարողությունը շատ կարևոր է։ Այս գրողի համոզմամբ՝ ոչ մի այլ բան ամբողջ նուսայրիական կրոնական համակարգում այդքան չի արտահայտում նրանց դավանանքի էությունը, ինչքան նրանց հավատը առ այն, որ նրանց Աստված Ալին արտահայտվում է գինու արարողությամբ։ Ալի Աստծո մանիֆիստացիան գինու մեջ կոչվում է «Աբդ ան-Նուր»( Լույսի ծառա)։ Ըստ էության, լուսի կոնցեպցիան ասոցացվում է պարսկական Նավրուզի հետ(Նոր Տարի)։ Կուդդասների բովանդակությունը ընդգրկում է մի քանի հարցեր։
Ալավիների ուսմունքը հիմնված է ինքնատիպ երրորդության վրա՝ Ալի (իմաստ), Մուհամմադ (անուն), Սալման ալ-ֆա-Ռիսի (սա Մուհամմադ մարգարեի առաջին ոչ արաբ հետևորդն էր, որն ընդունեց իսլամ) (դարպաս)։ Ալավի ները երկրպագում են Մուհամեդի դուստր Ֆաթիմային` որպես անսեռ մի էակի։ Ալավիների գլխավոր սուրբ գիրքը համարվում է , որը բաղկացած է 16 սուրաներից։ Ալավի ները ընդունում է հոգու վերաբնակեցման գաղափարը։ Նրանց ուսմունքի համաձայն հավատացյալ մարդու հոգին անցում է կատարում դեպի աստղային ոլորտ, իսկ անհավատի հոգին կենդանիների միջոցով դեպի հրեշի ոլորտ։ Իրենց ավանդույթային պրակտիկայում Ալավի ները մերժում են շարիաթը (մուսուլմանական իրավունք)։ Հիսուս Քրիստոսը աստվածացվում է, ընդունվում են քրիստոնեական որոշ սրբեր և մարգարեներ։ Ալավի ները տոնում են քրիստոնեական մի քանի տոներ (Ամանոր, Զատիկ), որոնց ժամանակ Աստվածաշունչ է կարդացվում։ Գինով մաքրազերծվելու ավանդույթը նույնպես ընդունված է։ Դրանց հետ մեկտեղ առկա են նաև հեթանոսական հավատալիքների էլեմենտներ (արև, աստղեր, լուսին)։ Կանանց արգելվում է ծառայել հավատքին։ Ալավի ներն իրենց կրոնական արարողությունները կատարում են գմբեթաձև կտուր ունեցող կառույցներում, որոնց հետազոտողներից շատերը նմանեցնում են քրիստոնեական եկեղեցիների։ Այս աղոթատեղիները տեղակայված են բարձրադիր բլուրներին։
Ալավիները բաժանվում են երկու խմբի` նվիրյալներ (խաաս, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է հատուկ) և ոչ նվիրյալներ կամ հետևորդներ (արաբերեն ամմ՝ ընդհանուր)։ Առաջինները տիրապետում են սուրբ գրքերին ու յուրահատուկ գիտելիքների, որը թույլ է տալիս նրանց իշխել հետևորդների մասսաներին։ Վերջիններիս հանդիսանում են կատարածուներ իրենց համայնքներում։
Սիրիայի նախագահական Ասադների ընտանիքը ներհամայնքային ծագումնաբանությամբ հանդիսանում է ԱՄՄԱ։ Այժմ Սիրիայի բնակչության 10-12 %, իսկ որոշ տվյալներով այս թիվը հասնում է մինչև 16 %, Ալավի ներ են, որոնք հիմնականում կենտրոնացած են Լաթակիայի և Տարտուսի մարզերում։ 20-րդ դարի երկրորդ կեսին Սիրիայում քաղաքական նոր իրադրության պայմաններում, երբ Հաֆեզ ալ-Ասադը դարձավ Սիրիայի նախագահ, նկատվում է Դամասկոս տեղափոխվող Ալավի ների թվաքանակի աճ։
Սիրիայի նորագույն պատմությունն անմիջապես կապված է Ալավի ականների հետ։ Բանն այն է, որ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադը Լաթակիայից էր և Ալավի ական էր։ Երբ 1970-ական թվականների սկզբին նա եկավ իշխանության գլուխ, իր շուրջ հավաքեց իրեն հավատարիմ Ալավի ականների, որոնք կառավարեցին երկիրը մոտ 30 տարի։ Այժմ նրա որդի Բաշար ալ-Ասադը նույնպես երկրի կարևորագույն պորտֆեյլները տվել է ալավիականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.