Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպություն, ՅՈՒՆԻԴՈ (անգլ.՝ United Nations Industrial Development Organization, UNIDO), Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված գործակալություն, որի ջանքերը կենտրոնացված են աղքատության դեմ պայքարի վրա՝ արտադրողականության բարձրացման միջոցով։ UNIDO-ն օգնություն է ցուցաբերում զարգացողին և անցումային տնտեսությամբ երկրներին գլոբալիզացիայի ժամանակակից պայմաններում բևեռացման դեմ նրանց պայքարում։ Կազմակերպությունը համախմբում է գիտելիքները, փորձը, տեղեկատվությունը և տեխնոլոգիաները և դրանով իսկ աջակցում է արտադրողական զբաղվածությանը, մրցունակ տնտեսության զարգացմանը և բնապահպանական կայունության ապահովմանը։
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Հապավում | UNIDO |
Հիմնադրված | 1966 թ., ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է ճանաչվել 1985 թ. |
Գլխադասային գրասենյակ | Վիեննա, Ավստրիա |
Գործադիր տնօրեն | Լի Յոնգ |
Վերադաս կազմակերպություն | ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդ[1] |
Անձնակազմ | 680 մարդ (2023)[2] |
Կայք | unido.org |
Գործակալությունը ստեղծվել է 1966 թվականին, իսկ ՄԱԿ-ի հատուկ գործակալություն է դարձել 1985 թվականին։ ՄԱԿ-ի ընդհանուր համակարգի շրջանակներում UNIDO-ն պատասխանատու է, 174 անդամ-պետությունների հետ համագործակցության միջոցով, զարգացող երկրների արդյունաբերական զարգացման համար։ UNIDO-ի գլխավոր շենքը գտնվում է Վիեննայում, իսկ տեղերում UNIDO-ն ակտիվ գործունեություն է ծավալում իր 34 երկրային և տարածաշրջանային մասնաճյուղերի, 19 ներդրումների աջակցման և տեխնոլոգիաների փոխանցման մասնաճյուղերի և 9 տեխնոլոգիական կենտրոնների միջոցով։
Որպես գլոբալ հարթակ UNIDO-ն հավաքում և տարածում է տեղեկատվություն արդյունաբերության հարցերի վերաբերյալ և հիմք է ապահովում, որպեսզի զարգացման գործունեության ոլորտի տարբեր մասնակիցները՝ պետական և մասնավոր հատվածում որոշումների կայացման համար պատասխանատու անձինք, հասարակական կազմակերպությունները և միջազգային հանրությունն ամբողջությամբ, կարողանան ամրապնդել համագործակցությունը, երկխոսություն ծավալել և գործընկերային հարաբերությունները զարգացնել իրենց առջև կանգնած խնդիրների լուծման համար։ Որպես տեխնիկական համագործակցության հարցերի գծով հաստատություն՝ UNIDO-ն մշակում և իրականացնում է իր գործընկերներին աջակցության ծրագրեր արդյունաբերական զարգացման ոլորտում, ինչպես նաև առաջարկում է անհատական պահանջմունքների հիման վրա ծրագրերի մշակման մասնագիտական ծառայություններ։ Այս երկու հիմնական գործառույթները միմյանց փոխլրացնող և փոխադարձ պայմանավորված են։ Մի կողմից UNIDO-ն կարող է ծանոթացնել տնտեսական քաղաքականությունը որոշող անձանց տեխնիկական համագործակցության ոլորտում իր աշխատանքային փորձի հետ, մյուս կողմից՝ Կազմակերպության վերլուծական պոտենցիալը թույլ է տալիս սահմանել տեխնիկական համագործակցության առաջնահերթությունները և օպտիմալ ուղղությունները։
1997 թվականի դեկտեմբերին հաստատվել է UNIDO-ի ապագա դերի և գործառույթների հետ կապված Գործողությունների ծրագիրը։ Ծրագրում նշված առաջնահերթ ուղղությունները արտացոլված են UNIDO-ի կողմից մատուցվող տեխնիկական ծառայությունների ձևավորված մոդուլների մեջ։ Անհատական մոտեցման ապահովման նպատակով ծառայությունների մոդուլները միավորված են աշխարհի երկրներին մատուցվող համալիր ծառայությունների փաթեթների մեջ՝ մի մոդուլից ծառայությունների ընտրության, մեկ փաթեթում տարբեր մոդուլների տարրերի ներառման կամ ՄԱԿ-ի այլ գործընկերների միջոցառումների հետ դրանց միավորման ճանապարհով։
[3]. Այսօրվա դրությամբ հայտարարված է հետևյալ ոլորտների համալիր ծառայությունների մատուցման մասին.[4]։
• արդյունաբերության կառավարում և վիճակագրություն управление
• ներդրումներին և տեխնոլոգիաների փոխանցմանը աջակցություն содействие
• արդյունաբերության մրցունակություն և առևտուր
• մասնավոր սեկտորի զարգացում
• ագրոարդյունաբերություն
• կայուն էներգետիկա և կլիմայի փոփոխություն
• Մոնրեալի արձանագրություն (օզոնային շերտը քայքայող նյութեր)
• ռացիոնալ բնօգտագործում
Ծառայությունների մատուցման ընթացքում անհատական մոտեցումը ապահովվում է նաև UNIDO-ի աշխատանքային գործունեությանը տեղերում մասնակիցների ներգրավման միջոցով։
2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ UNIDO-ի կողմից իրականացվող ծրագրերի և նախագծերի ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 327,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեխնիկական համագործակցության հիմնական գործիքներն են համալիր ծրագրերը և առանձին երկրների ծառայությունների շրջանակները։ 2004 թվականի ապրիլի 30-ի դրությամբ մշակված են եղել 54 ծրագիր, որոնց մեծամասնությունը ակտիվորեն իրականացվում է։ Ընդհանուր հատկացված միջոցներից 39%-ը բաժին է հասնում Սահարայից հարավ ընկած Աֆրիկյան երկրներին, 31%-ը՝ Ասիային և Օկեանիային, 20%-ը՝ արաբական տարածաշրջանի երկրներին, 8%-ը՝ Լատինական Ամերիկային և Կարիբյան ավազանի երկրներին և 2%-ը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպային։
UNIDO-ի ֆինանսական ռեսուրսները ձևավորվում են կանոնավոր և օպերատիվ բյուջեներից, ինչպես նաև տեխնիկական համագործակցության ոլորտում հատուկ մուծումներից։ Կանոնավոր բյուջեն ձևավորվում է անդամ-պետությունների անդամավճարներից։ Տեխնիկական համագործակցությունը ֆինանսավորվում է գլխավորապես դոնոր երկրների կամավոր մուծումների հաշվին, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամի, Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցների հաշվին։ 2004-2005 թթ UNIDO-ի ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 356 միլիոն եվրո։
Կազմակերպությունը կազմված է 3 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը գլխավորվում է կառավարիչ տնօրենի կողմից՝ ռազմավարության, ուսուցման և մասնաճյուղերի հարցերի գծով բյուրոներ։ Կենտրոնական գրասենյակում և մյուս գործող բաժիններում հաշշվում է մոտ 650 աշխատակից։ Բացի այդ, UNIDO-ն ամեն տարի օգտվում է ավելի քան 2800 միջազգային և ազգային փորձագետների ծառայություններից, որոնք աշխատում են աշխարհի տարբեր երկրներում իրականացվող նախագծերի շրջանակներում։
1967–1974 | Իբրահիմ Աբդել-Ռահման ( Եգիպտոս) |
1975–1985 | Աբդ էլ Ռահման Խանե ( Ալժիր) |
1985–1992 | Դոմինգո Լ. Սիազոն կրտսեր ( Ֆիլիպիններ) |
1993–1997 | Մոուրիսիո դե Մարիա ի Կամպոս ( Մեքսիկա) |
1998–2005 | Կարլոս Ալֆրեդո Մագարինյոս ( Արգենտինա) |
2006 – Հուլիս 2013 | Քանդեհ Յումկելա ( Սիերա Լեոնե) |
Հուլիս 2013 – | Լի Յոնգ (李勇) ( Չինաստան) |
ՄԱԿ-ի կամ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների անդամները, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամները իրավունք ունեն դառնալ UNIDO-ի անդամ[6]։
2015 թվականի մարտի դրությամբ 172 երկիր է հանդիսանում UNIDO-ի անդամ, որոնք բոլորն էլ ՄԱԿ-ի անդամ են։ UNIDO-ի անդամները ստորաբաժանված են չորս ցուցակների[7]
Ցուցակ A-ն ներառում է ՄԱԿ-ի Աֆրիկա և Ասիա խմբի երկրները, որոնք հանդիսանում են UNIDO-ի անդամ, ներառյալ Իսրայելը, բացառությամբ Կիպրոսի և Ճապոնիայի։
Ցուցակ B-ն ներառում է ՄԱԿ-ի WEOG (Արևմտյան Եվրոպա և այլ խմբեր) խմբի UNIDO անդամ երկրները, ներառյալ Կիպրոսը և Ճապոնիան, բացառությամբ Իսրայելի։
Ցուցակ C-ն ներառում է ՄԱԿ-ի GRULAC (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խումբ) խմբի UNIDO անդամ բոլոր երկրներին։
Ցուցակ D-ն ներառում է ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի խմբի UNIDO անդամ բոլոր երկրներին։
Ամբողջական ցուցակները հետևյալն են.
UNIDO-ի նախկին անդամներն են[8] Ավստրալիա (1985–97, Ցուցակ B)[9], Կանադա (1985–93, Ցուցակ B)[9], Ֆրանսիա (1982-2014, Ցուցակ B), Լիտվա (1991–2012, Ցուցակ D)[7], Նոր Զելանդիա (1984-2013, Ցուցակ B), Պորտուգալիա (1984-2014, Ցուցակ B), Միացյալ Թագավորություն (1985–2012, Ցուցակ B)[7], և ԱՄՆ (1985–96, Ցուցակ B)[9]: Բելգիան հրաժարվել է կոնվենցիայից և անդամակցությունից 2014 թվականի դեկտեմբերի 2-ին, և կդադարի UNIDO-ի անդամ լինել 2015 թվականի դեկտեմբերի 31-ից։
Սուրբ Աթոռը և Մալթայի միաբանությունը ունեն դիտորդի կարգավիճակ[10]։ with UNIDO.
ՄԱԿ-ի այլ անդամներ, որոնք չեն ստորագրել, հաստատել կամ հրաժարվել UNIDO-ի կանոնադրությունը, հետևյալն են. Անդորա, Բրունեյ, Էստոնիա, Իսլանդիա, Կիրիբատի, Լատվիա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու, Սան Մարինո, Սինգապուր, Սողոմոնյան կղզիներ և Հարավային Սուդան.
UNIDO-ի տարածաշրջանային և երկրային ստորաբաժանումները ներկայացված են հետևյալ երկրներում. Ալժիր, Բոլիվիա, Վիետնամ, Գանա, Գվինեա, Եգիպտոս, Զիմբաբվե, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան (Իսլամական Հանրապետություն), Կամերուն, Քենիա, Չինաստան, Կոլումբիա, Կոտ դ՛Իվուար, Լիբանան, Մադագասկար, Մարոկկո, Մեքսիկա, Նիգերիա, Տանզանիա, Պակիստան, Սենեգալ, Սուդան, Թայլանդ, Թունիս, Ուրուգվայ, Ֆիլիպիններ և Եթովպիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.