Լեսոթո
From Wikipedia, the free encyclopedia
Լեսոթո, պաշտոնապես Լեսոթոյի թագավորություն (սեսոթո՝ 'Muso oa Lesotho), անկլավային, առանց ծովի ելք ունեցող երկիր հարավային Աֆրիկայում, ամբողջովին շրջապատված Հարավ Աֆրիկյան հանրապետությամբ։ Տարածքը մոտ 30.000 կմ քառակուսի, բնակչությունը մոտ երկու միլիոն[2]։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մասերուն է։ Լեսոթոն Միավորված ազգերի կազմակերպության, Ազգերի Բրիտանական Համագործակցություն և Հարավային Աֆրիկայի զարգացման հիմնադրամի (SADC) անդամ է։ Լեսոթո անվանումը ուղակիորեն թարգմանվում է երկիր, որտեղ ժողովուրդը խոսում է Սեսոթոերեն[3]։ Երկրի բնակչության մոտ 40%-ը ապրում է աղքատության շեմին` օրական մոտ 1,25 ԱՄՆ դոլար եկամուտով[4]։
'Muso oa Lesotho Լեսոթոյի Թագավորություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Lesotho Fatše La Bontata Rona Լեսոթո, մեր հայրական երկիր |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մասերու | |||
Պետական լեզուներ | ||||
Էթնիկ խմբեր |
|
|||
Կառավարում | ||||
- | թագավոր | Լետսիե III | ||
- | Վարչապետ | Պակալիտա Մոսիսիլի | ||
Անկախություն | ||||
- | Մեծ Բրիտանիայից | հոկտեմբերի 4, 1966 | ||
- | Ջրային (%) | չնչին | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 2,067,000 (144-րդ) | ||
- | 2004 մարդահամարը | 2,031,348 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2013 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4.277 բիլլիոն[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,244 | ||
ՀՆԱ (անվանական) | 2013 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.616 բիլլիոն | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,372 | ||
Ջինի (2003) | 52.5 | |||
ՄՆԶԻ (2013) | 0.486 (162-րդ) | |||
Արժույթ | Լեսոթոյի լոտի (LSL) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+2) | |||
Ազգային դոմեն | .ls | |||
Հեռախոսային կոդ | +266 |
Անվանում
1860֊ական թվականների վերջին երկիրը զավթել են անգլիացի գաղութարարները, 1884 թվականին պաշտոնապես հայտարարվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը՝ Բուսուտոլենդ անունով (անգլ.՝ Basutoland, բառացի՝ «բասուտոների երկիր», և Land՝ «երկիր»)։
1966 թվականի հոկտեմբերի 4֊ին Բասուտոլենդը ստացավ անկախություն և նոր սահմանադրությամբ կոչվեց Լեսոթոյի Թագավորություն[5]։
Պատմություն
1966 թվականի հոկտեմբերի 4-ին ստացել է անկախություն։
Սպորտ
Լեսոթան մասնակցում է ամառային օլիմպիական խաղերին, իսկ 1972 թվականին Լեոթոյի աթլետներին հաջողվեց գրանցել ամենաբարձր ցուցանիշը։ Լեսոթոյի օլիմպիական պատմության մեջ Լեսոթոյի մարզիկները երբևէ չեն նվաճել որևէ օլիմպիական մեդալ։
Լեսոթայի ֆուտբոլի ազգային հավաքականը հիմնադրվել է 1932 թվականին, իսկ արդեն 1964 թվականին Լեսոթան անդամագրվել է ՖԻՖԱ[6] և ապա ԿԱՖ Կոնֆեդերացիա։ Լեսոթայի ֆուտբոլիստները երբևէ չեն մասնակցել Աշխարհի կամ Աֆրիկայի առաջնություններին։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.