![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Oman_2014_%252816222028112%2529.jpg/640px-Oman_2014_%252816222028112%2529.jpg&w=640&q=50)
Հարավարևմտյան Ասիա
From Wikipedia, the free encyclopedia
Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։
Արագ փաստեր Հարավարևմտյան Ասիա, Տեսակ ...
Հարավարևմտյան Ասիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | տարածաշրջան և ենթամայրցամաք |
Մայրցամաք | Ասիա |
Կազմված է | Հայաստան[1], Ադրբեջան[1], Բահրեյն[1], Կիպրոս[1], Վրաստան[1], Իրաք[1], Իսրայել[1], Հորդանան[1], Քուվեյթ[1], Լիբանան[1], Օման[1], Կատար[1], Սաուդյան Արաբիա[1], Պաղեստին[1], Սիրիա[1], Թուրքիա[1], ԱՄԷ[1], Եմեն[1], Լևանտ, Եգիպտոս[1] և Իրան |
Մասն է | Ասիա |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել