From Wikipedia, the free encyclopedia
Կիսաանապատների բնական գոտին անցողիկ է՝ տարածված տափաստանների և անապատների միջև։
Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 - 300 մմ.։
Հողերը բաց շագանակագույն են և գորշ, շատ են աղուտները։ Հումուսի պարունակությունը շատ քիչ է։
Կենդանական և բուսական աշխարը համապատասխանում է անապատների և տափաստանների տեսակներին։ Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռ, ճագարամուկ կամ գետնանապաստակ, ծվծվաններ կամ խոտադիրներ։ Խոշոր խոտակեր կենդանիներից կան այծքաղներ (սայգա, ջեյրան), որոշ վայրերում պահպանվել են վայրի ձիեր (Պրժևալսկու ձին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 444)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.