Լիբանան
From Wikipedia, the free encyclopedia
Լիբանան[2] (արաբ․՝ لبنان), պաշտոնապես կոչվում է Լիբանանի Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية اللبنانية), պետություն Հարավարևմտյան Ասիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։ Սահմանակից է Իսրայելին և Սիրիային։ Տարածությունը 10.4 հազար կմ² է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մուսուլմաններից և փոքրամասնություններից, ըստ CAS-ի հարցախույզի, 1997 թվականին եղել է 4 մլն, որի 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ 2011 թվականին հարևան Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով Լիբանան են ապաստանել ավելի քան 1 միլիոն սիրիացի գաղթականներ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգլերենը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիբանան (այլ կիրառումներ)
الجمهورية اللبنانية Ալ-Ջումհուրիյա ալ-Լուբնանիյա Լիբանանի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Քուլլունա լիլ-Ուաթան լիլ-Ուլա լիլ-Ալամ | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բեյրութ | |||
Պետական լեզուներ | արաբերեն | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 10,452 կմ² | ||
- | Ջրային (%) | 1.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 4,151,234[1] | ||
- | Խտություն | 397 /կմ² 948 /մղոն² |
||
Արժույթ | Լիբանանյան ֆունտ (LBP) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .lb | |||
Հեռախոսային կոդ | +961 |
Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), Տրիպոլին, Սայդան, Զահլեն, Ջունիեն և Տյուրոսը։ Բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է Բեյրութում և նրա շրջակայքում։ Դրամական միավորը լիբանանյան ֆունտն է՝ լիրան։