Կասպից ծով (պարս.՝ دریای خزر ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), լիճ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[2][3]։ Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[4]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։
Արագ փաստեր Կասպից ծով, Տեսակ ...
Կասպից ծով |
---|
|
Տեսակ | փակ լիճ, աղի լիճ, ջրային օբյեկտ և լիճ |
---|
Երկիր | Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան և Թուրքմենստան |
---|
Երկարություն | 1200 կմ |
---|
Լայնություն | 435 կմ |
---|
ԲԾՄ | −28 մետր |
---|
Խորություն | 1025 մետր և 211 մետր |
---|
Շրջանագծի երկարություն | 7000 կմ |
---|
Մակերես | 386 400 կմ² |
---|
Ծավալ | 78 700 կմ³ |
---|
Մասն է | Միջերկրական ծովի տարածաշրջան[1] |
---|
Աշխարհագրական տեղադրություն | Aral–Caspian Depression? |
---|
Ջրահավաքի տարածք | Կասպից ծովի ավազան |
---|
Ավազանի տարածք | 3 500 000 կմ² |
---|
Ավազանի երկիր | Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան և Ադրբեջան |
---|
Աղիություն | 12,5 ‰ |
---|
Լիճ հոսող գետ | Աստրաչայ, Atrek River?, Վոլգա, Gorganrud?, Կումա, Kura?, Qusar River?, Rubas (river)?, Սամուր, Սեֆիդրուդ, Sulak?, Թերեք, Ulluchay?, Ուրալ, Shuraozen?, Էմբա, Pirsaat River?, Բոլգարչայ, Sumgayit River?, Կուր գետ, Sardab River?, Bolda?, Neka River?, Sukhodol?, Karachay?, Հերազ, Darvagchay?, Kamyzyak?, Siah Rud (Mazandaran)?, Talar River?, Babol River?, Tajan River?, Յուրինսկի բանկ, Ստարի Իգոլկինսկի բանկ, Samur-Absheron channel?, Qudyalçay?, Kirvoy Bank?, Վիլյաշչայ, Vasilyevsky Bank?, Buzan?, Belinsky Bank?, Volga Delta?, Tashkuh River? և Galand River? |
---|
Անվանված է | Քասիթներ |
---|
|
|
|
|
Փակել
Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։