Պարսկերեն
From Wikipedia, the free encyclopedia
Պարսկերեն (պարսկերեն՝ فارسی ֆարսի), պարսիկների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբի իրանական խմբի հարավարևմտյան ճյուղին։ Պաշտոնական լեզու է Իրանում, Աֆղանստանում (որտեղ կոչվում է «դարի») և Տաջիկստանում (որտեղ կոչվում է «տաջիկերեն»)։ Խոսողների ընդհանուր թիվը մոտ 110 միլիոն է, որոնցից 60 միլիոնի համար մայրենի լեզու է[3]։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Պարսկերեն فارْسِى (fārsi) | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու, մակրոլեզու, մասնագիտություն, հետազոտության թեմա, բարբառային կոնտինուում, լեզու, լեզվաընտանիք և բարբառախումբ |
Ենթադաս | նոր պարսկերեն |
Մասն է | Իրանի լեզուներ |
Երկրներ | Արևմտյան պարսկերեն՝ |
Պաշտոնական կարգավիճակ | Իրան Աֆղանստան (դարի) Տաջիկստան (տաջիկերեն) |
Խոսողների քանակ | 85 միլիոն |
Վերահսկող կազմակերպություն | Academy of Persian Language and Literature?, Academy of Sciences of Afghanistan? և Rudaki Institute of Language and Literature? |
Լեզվակիրների թիվը | Լեզվակիրների ընդհանուր թիվ առաջին լեզու, ավելի քան 60 մլն․ երկրորդ լեզու, մոտ 53 մլն․ նրանցից արևմտյան պարկս (Իրան)՝ ավելի քան 35 մլն, արևելյան պարսկերեն՝ (Աֆղանստան և Տաջիկստան) մոտ 25 մլն․ / մոտ 18 մլն․[1][2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | արաբապարսկական, կիրիլիցա (տաջիկական այբուբեն) |
IETF | fa |
ԳՕՍՏ 7.75–97 | պար 535 |
ISO 639-1 | fa |
ISO 639-2 | per (B); fas (T) |
ISO 639-3 | fas, prs, pes, tgk |
Պարսկերենի տարածվածությունը | |
Երկրներ, որտեղ պարսկերենը պաշտոնական լեզու է։ | |
Persian language Վիքիպահեստում |
Տարբերում են պարսկերենի պատմության երեք շրջան՝ հին պարսկերեն (մ․թ․ա․ 6-4-րդ դարեր), միջին պարսկերեն կամ պահլավերեն (մ․թ․ա․ 4 դարից մինչև մոտ մ․թ․ 10-րդ դար) և նոր պարսկերեն (մ․թ․ 10-րդ դարից)։ Միջին դարերից մինչև 19-րդ դար պարսկերենը որպես գրական և ազգամիջյան հաղորդակցության լեզու օգտագործվել է արևմտյան, հարավային և կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներում[4]։ Ունի մի շարք բարբառներ, որոնք բաժանված են երկու ընդհանուր խմբերի՝ արևմտյան և արևելյան։ Բարբառներից առավել ուսումնասիրվածը Թեհրանինն է։
Պարսկերենի բառապաշարի հիմքը բուն իրանական շերտն է։ Արաբական նվաճումից հետո պարսկերենը կրել է արաբերենի ուժեղ բառապաշարային, հնչյունաբանական և քերականական ազդեցությունը[4]։ Կան արաբաբանություններ և թուրքաբանություններ։ 19-րդ դարից մուտք են գործում ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն փոխառություններ։ Այբուբենը ստեղծված է արաբական գրի հիման վրա։
Պարսկերենով ստեղծվել է հարուստ գրականություն, որի մեջ է մտնում Ֆիրդուսիի «Շահնամեն», Օմար Խայամի ռուբայիները, Հաֆեզի «Դիվանը», Սաադիի բանաստեղծությունները և այլն։