From Wikipedia, the free encyclopedia
Հին պարսկերեն, հին իրանական երկու հնագույն լեզուներից մեկը, որը փաստագրված է արձանագրություններով (երկրորդը՝ պաշտամունքային ավեստերեն է) և համարվում է միջին պարսկերենի նախահայրը (Սասանյան Պարսկաստանի պետական լեզուն)։ Ինչպես հին իրանական մյուս լեզուները, այն իր լեզվակիրներին հայտնի էր արիա (իրաներեն) անվանումով[1][2]։ Հին պարսկերենը հիմնականում հանդիպում է Աքեմենյան դարաշրջանի արձանագրություններում, կավե սալիկների ու կնիքների վրա (մ․թ․ա․ 600-300 թթ․․)։ Հին պարսկերեն արձանագրությունների նմուշներ հայտնաբերվել են ներկայիս Իրանի, Ռումինիայի (Գեռլա)[3][4][5], Հայաստանի, Բահրեյնի, Իրաքի, Թուրքիայի և Եգիպտոսի տարածքներում[6][7], որոնց շարքում ամենանշանակալին համարվում է Բեհիսթունի արձանագրությունը (թվագրվում է՝ մ․թ․ա․ 525 թ․)։ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտի հսկայածավալ Պերսեպոլիսի վարչական արխիվում կատարված ուսումնասիրությունները (2007) հայտնաբերել են հին պարսկերեն սալիկներ, որոնք ենթադրել են տալիս, որ հին պարսկերենը եղել է գրավոր լեզու, և այն օգտագործվել է ոչ միայն արքայական ցուցադրական, այլ նաև գործնական գրագրություններում[8]։
Հին պարսկերեն 𐎠𐎼𐎹 Ariya | |
---|---|
Հին պարսկերեն արձանագրություն Պերսեպոլիսում | |
Տեսակ | լեզու և պատմական լեզու |
Ենթադաս | հարավարևելյան իրանական լեզուներ և հին իրանական լեզուներ |
Երկրներ | Հին Իրան |
Շրջաններ | նախապես՝ Ֆարս |
Պաշտոնական կարգավիճակ | Աքեմենյան Պարսկաստան |
Գրերի համակարգ | Հին պարսկական սեպագիր |
IETF | peo |
ISO 639-2 | peo |
ISO 639-3 | peo |
Old Persian language Վիքիպահեստում |
Որպես գրավոր լեզու՝ հին պարսկերենը վկայված է Աքեմենյան տերության արքայական արձանագրություններում։ Այն պատկանում է իրանական լեզուներին և որպես այդպիսին ընդգրկված է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվաճյուղում։ Հին պարսկերենով գրված ամենահին հայտնի բնագիրը Բեհիսթունի արձանագրությունից է[9]։ Հին պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքիք ամենահին լեզուներից մեկն է, որը վկայված է բնօրինակ բնագրերում[10]։
Որպես խոսակցական լեզու հին պարսկերենի կիրառման ամենահին տարեթիվը ստույգ հայտնի չէ։ Համաձայն Իրանի հարավ-արևմտյան տարածքում (Ֆարսի նահանգ) ապրող հնագույն պարսիկ ժողովրդի ծագման ու պատմության (որտեղից սերում էին Աքեմենյանները) մասին որոշակի պատմական տեղեկությունների, հին պարսկերենը սկզբնապես օգտագործվել է Պարսուվաշ անունով ցեղի կողմից, որը մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին գաղթելով ներքև, հասավ Իրանական լեռնաշխարհ և վերջնականապես հիմնվեց ներկայիս Ֆարս նահանգի տարածքում։ Նրանց լեզուն, հին պարսկերենը դարձել է Աքեմենյան արքաների պաշտոնական լեզուն[10]։ Ասորական արձանագրությունները, որոնք ապացուցում են հնագույն իրանական ժողովրդի (պարսկական և մարական) ներկայությունը Իրանական լեռնաշխարհում գտնվելու փաստի վերաբերյալ, տալիս են նաև լավ ժամանակագրություն՝ սակայն միայն նշելով մոտավոր աշխարհագրական տվյալներ հին իրանական ժողովրդի մասին։ Մ․թ․ա․ 9-րդ դարի այս արձանագրությունների համաձայն Պարսուվաշի (մատացիների հետ միասին, ենթադրաբար մեդացիների) ներկայության մասին Ուրմիա լճի շրջանում առաջին անգամ հիշատակվել է Սալմանասար Գ-ի հիշատակություններում[11]։ Պարսուվաշի ստույգ ծագումնաբանությունը մնում է անհայտ․ սակայն լեզվագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ հին պարսկական «pārsa» բառը ինքնին գալիս է ավելի հին ծագում ունեցող «*pārćwa» բառից[11]։ Բացի այդ, քանի որ հին պարսկերենը բազմաթիվ բառեր է պարունակում մեկ այլ պարսկական մեռած լեզվից՝ մարերենից, ըստ Պռոդս Օկտոր Սկժաերվոյի, հավանական է, որ հին պարսկերենն արդեն իսկ խոսակցական լեզու է եղել Աքեմենյան տերության կազմավորումից առաջ և մասնավորապես կիրառության մեջ է եղել դեռևս մ․թ․ա․ 1-ին հազարամյակի 1-ին կեսից[10]։ Հույն զորավար Քսենոփոնը, մասնակցելով մի քանի պարսկական արշավների, նկարագրել է հայկական գյուղական կյանքն ու հյուրասիրությունը մոտավորապես մ․թ․ա․ 401 թվականին, քանի դեռ հին պարսկերենը ակտիվորեն կիրառելի էր։ Նա վկայում է, որ հայ ժողովուրդը խոսում էր մի լեզվով, որը իր կարծիքով հնչում էր հին պարսկերենի նման[12]։
Հին պարսկերենը պատկանում է Իրանական լեզվաընտանիքին, որն իր հերթին Հնդիրնական լեզվխմբի ճյուղն է հսկայանակն Հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հնդիրանական ժողովուրդների ընդհանուր նախնիներ եկել են Կենտրոնական Ասիայից մոտավորապես մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի 1-ին կեսին։ Մարերենը, չնայած որ մահացած լեզու է, հանդիսանում է հին իրանական լեզու և կապված է հին պարսկերենի հետ (օրինակ՝ երկուսն էլ բնորոշվում են, որպես արևմտաիրանական լեզուներ և հին մարական շատ անուններ հանդիպում ենք հին պարսկերեն արձանագրություններում)[13]։ Հին պարսկերենի լեզվախումը, ըստ երևույթին, եղել է մեծ խումն, սակայն դրանց մասին վկայությունները սահմանափակվում են հին պարսկերեն, ավեստերեն և մարերեն լեզուներով։ Այդ խմբում գլխավոր են համարվում միայն այն լեզուները, որոնք թողել են բնօրինակ տեքստեր, մինչդեռ մարերենը հիմնականում հայտնի է իր փոխառություններով հին պարսկերենից[14]։
Աքեմենյան տերության ուշ շրջանում՝ մ․թ․ա․ 4-րդ դարում, Արտաքսերքսես II-ի և Արտաքսերքսես III-ի արձանագրությունները բավականաչափ տարբերվում են Դարեհի արձանագրությունների լեզվից, որպեսզի իրենց հնարավոր լիներ կոչել՝ «նախա-միջին պարսկերեն» կամ «հետ-հին պարսկերեն»[15]։ Հին պարսկերենը հետագայում ձևափոխվելով դառնում է միջին պարսկերեն, որն էլ, իր հերթին, հանդիսանում է նոր պարսկերենի նախահայրը։ «Persian Grammar» (Պարսկերենի քերականություն) գրքի հեղինակ, հայտնի իրանագետ, պրոֆեսոր Ժիլբեր Լազարը նշում է․
Նոր պարսկերեն կոչվող լեզուն, որ սովորաբար այդ շրջանում (վաղ իսլամական ժամանակաշրջանում), կոչվում էր Պարսի-Դարի անունով, լեզվաբանորեն կարելի է դասակարգել որպես Սասանյան Պարսկաստանի պաշտոնական հոգևոր և գրական լեզվի՝ միջին պարսկերենի շարունակություն, որն ինքնին հանդիսանում է նաև Աքեմենյանների ժամանակաշրջանում կիրառված հին պարսկերենի շարունակությունը։ Ի տարբերություն իրանական լեզվաընտանիքին պատկանող հին ու նոր այլ լեզուների ու բարբառների, ինչպիսիք են՝ ավեստերենը, պարթևերենը, սողդերենը, քրդերենը, փուշթուն և այլն, հին, միջին և նոր պարսկերենը ներկայացնում է այն նույն լեզուն, որը եղել է նրա պատմության երեք պետություններում։ Այն ծագել է Ֆարսում և տարբերվում է բարբառային առանձնահատկություններով, որոնք դեռ շատ հեշտությամբ ճանաչելի են հյուսիս-արևմտյան և արևելյան Իրանում խոսվող բարբառից[16]։
Միջին պարսկերենը հաճախ անվանում են Պահլավերեն, որը հանդիսանում է հին պարսկերենի ուղիղ շարունակությունը ու կիրառվել է որպես երկրի պաշտոնական գրավոր լեզու[17][18]։ Լեզվի յուրաքանչյուր փուլի համեմատական փոփոխությունը ցույց է տալիս քերականության և շարահյուսության մեծ պարզեցում։ Այնուամենայնիվ, նոր պարսկերենը միջին և հին պարսկերենի հետնորդն է համարվում[19]։
Հին պարսկերենը ենթադրաբար[15] կազմավորվել է մարական լեզվի ենթաշերտի հիման վրա։ Մարական տարրերը կարելի է հեշտ ճանաչել, քանի որ այն լեզվական փոփոխության չի ենթարկվել, որոնք որ հատուկ են հին պարսկերենին։ Մարերեն ձևերը «հանդիպում են միայն անձնական և աշխարհագրական անուններում, և դրանցից մի քանիսը սովորաբար կրոնական բառապաշարից են, ... և, այդպիսով, սկզբունքորեն կարող էր նաև ավեստերենից ազդեցություն ունենալ»։ «Երբեմն հանդիպում են և՛ միջին, և՛ հին պարսկերեն ձևեր, որոնք հին պարսկերենին հաղորդում են մի փոքր շփոթեցնող և անհամապատասխան տեսք, օրինակ՝ հին պարսկերենում «ձի» բառը ունի կիրառության երկու ձև՝ «asa» (հին պարսկերեն) ու «aspa» (մարերեն)»[15]։
Հին պարսկերեն բնագրերը գրված էին ձախից աջ՝ հին պարսկերենի սեպագիր գրվածքների վանկային համակարգով և ունեին 36 հնչյունաբանական նիշեր ու 8 լոգոգրամներ։ Լոգոգրամների կիրառությունը պարտադիր չէր[20]։ Զարմանալի է[21], բայց բնագրերը հարևան Միջագետքի քաղաքակրթությանը պատկանող գրերի փոփոխված տարբերակը չէին[22]։ Չնայած, որ հին պարսկերենի բնագրերը սեպագիր էին, գործնականում այդ գրերը Միջագետքյան ավանդույթի շարունակություն չէին, այլ իրականում, ըստ Շմիդտի վարկածի, միտումնավոր են ստեղծվել՝ մ.թ.ա. 6-րդ դարում[22]։
Հին պարսկերենի սեպագիր գրելաձևի ծագումնաբանությունը, և դրա տարեթվի նույնականացումը ու ներդրման գործընթացը մինչ օրս հանդիսանում է իրանցի գիտնականների քննարկման առարկան, որին չեն կարողանում վերջնական հանգուցալուծում տալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.