Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սալմանասար III (մ.թ.ա. 9-րդ դար - մ. թ. ա. 824[1]), Ասորեստանի թագավոր (մ.թ.ա. 859-824)։ Հաջորդել է հորը՝ Աշուրնասիրպալ II-ին (Աշշուրնածիրապալ)։
Սալմանասար III | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 9-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 824[1] |
Երկիր | Ասորեստան |
գերիշխան | |
Հայր | Աշուրնասիրպալ II |
Մայր | Մուլլիսու-մուքանիշատ-Նինուա |
Երեխաներ | Շամաշի Ադադ V |
Շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը, կատարել 32 արշավանք։ Արևելքում տիրել է Զամուա երկրին, ավարառության է ենթարկել Պարսուան և Մարաստանը, հարավում իրենից կախման մեջ է գցել Բաբելոնը, գրավել մինչև Պարսից ծոցն ընկած տարածքը, արևմուտքում հաջողությամբ պատերազմել է Փոքր Ասիայի հարավարևելյան և Հյուսիսային Ասորիքի թագավորությունների դեմ, հասել է մինչև Կիլիկիա, իրեն ենթարկել Կարքեմիշը, Հալեպը և Սամալը։ Այնուհետև Սալմանասար III-ն արշավել է Ասորիքի, Պաղեստինի և Փյունիկիայի մանր թագավորությունների հեգեմոն Դամասկոսի վրա։ 853 թվականին և 833 թվականին պարտության է մատնել Դամասկոսի և նրա դաշնակիցների զորքերին, սակայն չի կարողացել իրեն ենթարկել Դամասկոսը։ Իսրայելը, Տյուրոսը և Սիդոնը դարձել են Ասորեստանին հարկատու։ Սալմանասար III իր գահակալման ամբողջ ընթացքում հարկադրված էր պայքարել հյուսիսում՝ ուրարտական ռազմատենչ ցեղերի, նոր կազմավորվող և աստիճանաբար հզորացող Վանի թագավորության դեմ։ Ասորեստանյան զորքերը Սալմանասար III-ի օրոք արշավել են Հայկական լեռնաշխարհ, գրավել են մի շարք քաղաքներ, պատերազմել Վանի արքաներ Արամեի և Սարդուր I-ի դեմ։ Վանի թագավորության աստիճանական ուժեղացումը Ասորեստանին կտրել է Փոքր Ասիայից, Հայկական լեռնաշխարհից և կարևոր հումքի այլ վայրերից, ինչն աստիճանաբար թուլացրել է Ասորեստանը։ Սալմանասար III Ասորեստանի տարածքը բաժանել է 26 նահանգի, որոնք կառավարել են փոխարքաները, ավարտել է դեռևս հոր ժամանակ սկսված զիկկուրատի կառուցումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.