Տյուրոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տյուրոս[1], հնագույն քաղաք-պետություն Փյունիկիայում՝ Միջերկրական ծովի արևելյան ափին։ Առաջացել է հավանաբար մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. III-II հազարամյակներում առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կենտրոն։ Տյուրոսը գաղութներ է հիմնել Միջերկրական ծովի կղզիներում, Հյոսիսարևմտյան Աֆրիկայում, Իսպանիայում։ Մ.թ.ա. X դ. Տյուրոսի հովանավորության տակ ստեղծվել է Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որը գերիշխել է Փյունիկիայի ծովափին։ Մ.թ.ա. VIII դ. Տյուրոսն ընկել է Ասորեստանի, մ.թ.ա. VI դ. սկզբից՝ Նոր Բաբելոնյան թագավորության, մ.թ.ա. VI դ. 2-րդ կեսից՝ Աքեմենյանների, մ.թ.ա. IV դ. վերջին՝ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, այնուհետև գտնվել է Պտղոմեյանների, Սելևկյանների, Տիգրան Բ-ի պեսության, մ.թ.ա. 64-ից՝ հռոմեական Սիրիա պրովինցիայի կազմում։ Մինչև արաբական նվաճումները եղել է արևելամիջերկրածովյան առևտրի խոշոր կենտրոն։ Տյուրոսում պեղումներ սկսվել են XIX դ. 2-րդ կեսին։ Այժմ Տյուրոսի տեղում լիբանանյան Սուր քաղաքն է։
Քաղաք | ||
---|---|---|
Սիր / Տյուրոս / Տիր | ||
արաբ․՝ صور | ||
Երկիր | Լիբանան | |
Մարզ | Հարավային մարզ | |
Շրջան | Սուր | |
Համայնք | Սուրի շրջան | |
Հիմնադրված է | 2750 թ. | |
Մակերես | 4 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | 160 000 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Պաշտոնական կայք | tyremunicipality.com | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 299 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.