Ադրբեջաներեն
Թյուրքական լեզու / From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջաներեն (ադրբ.՝ Azərbaycan dili, آذربايجان ديلی), թյուրքական լեզվախմբի լեզու։ Ադրբեջանի պետական, ազգային լեզուն է, պատկանում է թյուրքական լեզվախմբի հարավարևմտյան ճյուղին, օղուզական ենթախմբին։ Լեզվի բառապաշարի վրա մեծ ազդեցություն են գործել արաբերենը, պարսկերենը և կովկասյան ժողովուրդների լեզուները։ Կցական տիպի լեզու է, ունի 6 հոլով, հարուստ բայական ձևեր։ Նախապես օգտագործվել է արաբական գիրը, հեղափոխությունից հետո մտցվել է լատինական և ապա ռուսական գրի հիման վրա կազմված այբուբենը[20]։
Ադրբեջաներեն Azərbaycan dili | |
---|---|
Տեսակ | լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | օղուզական լեզուներ |
Երկրներ | Ադրբեջան[1], Իրան[2], Իրաք[3], Վրաստան[4], Ռուսաստան[5], Աֆղանստան[6], Ուկրաինա[7], Թուրքիա, Ղազախստան[8], Հայաստան[9], Թուրքմենստան[10], Ուզբեկստան[11], Ղրղզստան[12], Սիրիա, Գերմանիա[13] և ԱՄՆ |
Խոսողների քանակ | 25-30 մարդ[14][15][16][17][18][19] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն, Պարսկերենի այբուբեն, կյուրեղագիր և արաբերենի այբուբեն |
IETF | az |
ԳՕՍՏ 7.75–97 | азе 025 |
ISO 639-1 | az |
ISO 639-2 | aze |
ISO 639-3 | aze |
Azerbaijani language Վիքիպահեստում |
Ադրբեջաներենը տարածված է Ադրբեջանում, Ռուսաստանում (Դաղստանում), Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Միջին Ասիայի երկրներում։ Ադրբեջանի Հանրապետության պետական լեզուն է։ Մոտավորապես 20–30 միլիոն մարդ է խոսում այս լեզվով[15][21][22][23][24]։
Ադրբեջանում մոտ 10 մլն մարդ խոսում է այս լեզվով։