From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական Ասիա (ղազախերեն՝ Орта Азия, թուրքմեներեն՝ Merkezi Aziýa, ուզբեկերեն՝ Oʻrta Osiyo, ղրղզերեն՝ Орто Азия, տաջիկերեն՝ Осиёи Марказӣ, պարսկերեն՝ آسیای مرکزی, ուրդու՝ وسط ایشیا, չինարեն՝ 中亚), ասիական տարածաշրջան[2]։
Կենտրոնական Ասիա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և մշակութային շրջան |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Աֆղանստան և Չինաստան |
Կազմված է | Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան |
Մասն է | Ասիա[1] |
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարածաշրջանի մեջ մտնում են հետևյալ տարածքները՝ Մոնղոլիան, Արևմտյան Չինաստանը, Հյուսիսային Հնդկաստանը և Հյուսիսային Պակիստանը, Հյուսիս-Արևելյան Իրանը, Աֆղանստանը, Միջին Ասիայի 4 հանրապետությունները, Ղազախստանը և Ռուսաստանի ասիական մասի տայգայի գոտուց դեպի հարավ գտնվող տարածքները[3]։ Առաջին քարտեզում ներկայացված է տարածաշրջանը ըստ ՄԱԿ-ի[4]։ Կենտրոնական Ասիան, տարածաշրջանի նոր անվանումն է[5]։ 1924 թվականից շրջանառության է դրվել Ղազախստան և Միջին Ասիա անվանումը։ Կենտրոնական Ասիայի երկրներն են[6].
Կենտրոնական Ասիայի մակերևույթը բազմազան է[7], իսկ ընդերքը հարուստ օգտակար հանածոներով և թանկարժեք քարերով[8]։ Արևմտյան և հյուսիսային մասերում հարթավայրերն են, իսկ հարավային մասում ձգվում են բարձր լեռները[9]։ Հարավային մասում է գտնվում նաև տարածաշրջանի ամենաբարձր գագաթը՝ Ղազախստանի տարածքում[10]։ Կենտրոնական Ասիան հարուստ է նաև հանքային ռեսուրսներով[11]։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։ Ուզբեկստանում է գտնվում աշխարհի ոսկու և արծաթի պաշարների 1/10 մասը[12]։ Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում[13]։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ[14]։
Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում[15]։ Հիմնական գոտիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են[3]։ Կլիման բազմազան է[16]։ Տեղումները հիմնականում գրանցվում են երկրի հարավային մասերում՝ լեռնային հատվածներում։ Լեռների բարձրության պատճառով լեռների լանջերին և ստորոտին առաջացել են սառցադաշտեր[17]։ Դրանց հալվելու հետևանքով գոյացել է Սիրդարյան գետը[18]։
Կենտրոնական Ասիայի պատմությունը որոշվում է տարածքի կլիմայով և աշխարհագրությամբ։ Ծովից հեռու գտնվելը ազդում էր նրա առևտրական կապերի վրա։
Կենտրոնական Ասիայում և նրա շրջակայքում տափաստանային քոչվորների և տեղաբնակների միջև հարաբերությունները երկար ժամանակ նշանավորվել են հակամարտություններով։ Քոչվորական ապրելակերպը շատ հարմար էր պատերազմին, և տափաստանային ձիարշավորդները դարձան աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը։ Ցանկացած ներքին միասնություն պայմանավորված էր Մետաքսի ճանապարհի աղդեցությամբ, որն անցնում էր Կենտրոնական Ասիայի երկայնքով։
Նախաիսլամական և վաղ իսլամական ժամանակներում Կենտրոնական Ասիան բնակեցված էր հիմնականում իրանական լեզվով խոսող մարդկանցով։
Դեպի Կենտրոնական Ասիա թուրքական ժողովուրդների հիմնական գաղթը տեղի է ունեցել 6-11րդ դարերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.