From Wikipedia, the free encyclopedia
Մեքենան (հին հունարեն՝ Μηχανή , որը ծագել է՝ լատին․՝ machina) սարք է (ագրեգատների և սարքերի ամբողջություն), որը վերափոխում է էներգիան և/կամ շարժման ձևը։ Օգտագործվում է որոշ գործողությունների կատարման համար, կոնկրետ խնդիրը կատարելիս մարդու աշխատանքը թեթևացնելու կամ ընդհանրապես հանելու համար։
Մեքենան նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն մեքենաներ։ էներգետիկան մեքենաները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները, գեներատորները, ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները և այլն։ Բանող մեքենաները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գչոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման մեքենաներ, պոլիգրաֆիական մեքենաներ) և տրանսպորտային (ավտոմեքենա, ջերմաքարշ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կոնվեյեր և այլն)։ Տեխնոլոգիական մեքենքներում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ մեքենաներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային մեքենաներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն մեքենաները նախատեսված են ինֆորմացիայի փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն մեքենա կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինտեգրատորներ, հաշվապահական մեքենաներ)։ Այն մեքենան, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի Փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ–մեքենա կամ ավտոմատ։ Հաջորդաբար միացված և որոշակի տեխնոլոգիական պրոցեսի կատարման համար նախատեսված ավտոմատ մեքենաների համախումբը կոչվում է ավտոմատ գիծ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 499)։ |
Ընթերցե՛ք «մեքենա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.