Քալամ
From Wikipedia, the free encyclopedia
Քալամ (արաբ․՝ الكلام - բառ, խոսք), տերմինաբանորեն՝ դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն) լայն իմաստով անվանում են յուրաքանչյուր դատողությանը՝ կրոնափիլիսոփայական թեմաների շուրջ, որի նպատակն իսլամի դիրքորոշումների բացատրումն է՝ հենվելով բանականության փաստերի վրա։ Քալամ հաճախ անվանում են ռացիոնալիստական մուսուլմանական փլիսոփայությանը, սակայն վերջինից տարբերվում է նրանով, որ բանականության փաստարկներից բացի ընդունում է նաև Աստվածային Հայտնությունը։ Քալամը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին։ Առանձնացվում է մութազիլիական և աշարիական քալամ։
|
Նախկինում Ֆիկհ տերմինով անվանում էին ինչպես իրավունքի մասին գիտությունը, այնպես էլ աստվածաբանությունը։ Պարզ տարբերակում իրավունքի և աստվածաբանության մեջ չկար և ֆակիհ տերմինով անվանում էին ինչպես իրավաբանին, այնպես էլ աստվածաբանին։ Այժմ ֆիկհ տերմինով սկսեցին անվանել մուսուլմանական իրավունքը, իսկ քալամ տերմինով՝ դավանաբանական աստվածաբանությունը։ Սահմանվեց իրավունքի և աստվածաբանության միջև բաժանումը չնայած այդ բաժանումն իսլամում երբեք վերջնական չեղավ։
Լայն իմաստով քալամը ներառում է ցանկացած քննարկում կրոնափիլիսոփայական թեմաներով։ Քալամը հաճախ անվանում են ռացիոնալիստական մուսուլմանական փիլիսոփայություն, բայց միևնույն ժամանակ քալամն առանձնանում է ընդհանուր փիլիսոփայությունից նրանով, որ բանականության եզրակացությունների կողքին ճանաչում և ընդունում է նաև Աստվածային հայտնությունները, ավելի ճիշտ բանական եզրահանգումները համապատասխանեցնում է Աստվածային հայտնություններին։ Մտածողներին, ովքեր զբաղվում էին քալամով կոչում էին մութաքալլիմ։ Մուհամմադ ալ Ղազալիից հետո քալամը սկսեց ընկալվել որպես գիտություն մուսուլմանական դոգմաների ռացիոնալիստական փաստարկների ճանապարհների մասին։ Քալամը կարևոր դեր է սկսում խաղալ մարդկանց՝ կրոնի ընկալման գործում հաղթահարելու համար կասկածը Իսլամի զանազան ուսմունքների և իրավական նորմերի հանդեպ։ Կարևոր դեր ուներ այս ամենում տրամաբանությունը՝ Մանտիկ։
Քաալամի ձևավորման պատճառներից մեկը մուսուլմանական համայնքի ներսում աճող տարաձայնություններ էին ուղղափառ խալիֆների կառավարման վերջում։ Հաջորդ պատճառն էր մուսուլմանական հասարակություն բուռն զարգացումը։ Այն բանից հետո, ինչ Խալիֆայույունը տարածեց իր իշխանությունը հսկայածավալ տարածքների վրա, որտեղ նախկինում գտնվում էին համաշխարհային քաղաքակրթությունների կենտրոնները, մուսուլմանները սկսեցին բախվել այլ մշակույթների հետ։ Արդյունքում առաջացավ անհրաժեշտություն իրենց կրոնի հիմնադրույթների ռացիոնալ բացատրություններ, որոնք կպատասխանեին իրենց հակառակորդների հարցադրումներին։