Աստվածաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստվածաբանություն կամ Թեոլոգիա (պատճենում հուն․՝ θεολογία, հուն․՝ θεός — Աստված և հուն․՝ λόγος — բառ, ուսմունք, գիտություն), որևէ կրոնական ուսմունքի, կրոնական դոգմաների համակարգված ներկայացում ու լուսաբանում[1]։ Իրենից ներկայացնում է համակարգված տեսությունների շրջանակ, որը ուսումնասիրում է Աստծո գոյության հիմնավորումը և պաշտպանումը, նրա գործունեությունը երկրի վրա, այդ ազդեցության հիմքի վրա առաջացած բարոյական նորմերը, պաշտամունքի ձևերը[2][3][4]։
Աստվածաբանությունը պետք է տարբերել և առանձնացնել կրոնաբանությունից և կրոնի փիլիսոփայությունից[5]։