Իմամաթ (տասներկուական շիա իսլամ)
From Wikipedia, the free encyclopedia
Իմամաթ տասներկուական շիա իսլամում, շիա իսլամի ջաֆարիական մազհաբի հիմնադրույթներից, որ առաջ է քաշել հինգերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկը՝ 8-րդ դարում։ Հանդիսանում է շիաների իմամաթի ավելի խորացված ճյուղը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմամաթ (այլ կիրառումներ)
|
Սուննիական մուսուլմանական համայնքի առաջնորդության գաղափարը մարգարեի մահից հետո հանդիսանում է ժամանակավոր առաջնորդություն՝ խալիֆայություն։ Խալիֆը առաջինն է հավասարների մեջ, ով ընտրվում է համաձայնության միջոցով։ Հետագայում ժառանգականությունը դարձավ նորմա։ Կրոնական հարցերի մեկնաբանումը տրված է կրոնագետների և իրավագետներին։ Սուննի իսլամում ստեղծվել էր 4 կրոնաիրավագիտական ուղղություն՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։
Սակային շիաների համար մարգարեի իրավահաջորդ լինելը հարց է, որն կապված է մարգարեի կողմից անհատին (Ալի իբն Աբու Տալիբ) որպես Իմամ նշանակելը։ Ամեն իմամ իր կենդանության օրոք նշում է իր իրավահաջորդին։ Իմամի իշխանությունը հոգևոր է, և գալիս է իր՝ իր նախորդի կողմից նշանակումից, անկախ նրա աշխարհիկ դրությունից, այսինքն Իմամի իշխանության հարցում տարբերություն չի դրվում, թե արդյոք նա ընդունվել է մուսուլմանների մեծ մասի կողմից, թե ոչ, մինչդեռ այդ նույնը չի կարելի ասել սուննի խալիֆի մասին, ում իշխանությունն ամբողջապես կախված է նրան ճանաչելուց։
Սուննիներն ու շիաները հիմնականում համաձայնվում են մարգարեության բնության և գործառույթի հարցերի շուրջ։ Մարգարեն մարդկանց համար Աստծու օրենքներն էր բացահայտում և նրանց դեպի Աստված առաջնորդում։ Սուննիները հավատում են, որ Մուհամմադի մահվան հետ այդ երկուսն էլ ավարտվել են, մինչ շիաները հավատում են, որ Աստծու օրենքներին ծանոթացնելն ավարտվել է, իսկ մարդկանց առաջնորդելը և աստվածային օրենքի պահպանումն ու բացատրելը շարունակվում են Իմամների միջոցով։