![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Istanbul%252C_Hagia_Sophia%252C_Allah.jpg/640px-Istanbul%252C_Hagia_Sophia%252C_Allah.jpg&w=640&q=50)
Իսլամի հիմնասյուներ
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամում առանձնացվում է 2 հասկացություն՝ իսլամի կրոնի հիմնասյուներ (արաբերեն՝ أركان الدين, առքան ալ-դին) և հավատի հիմքեր(արաբերեն՝ أصول الدين, ուսուլ ալ-դին)։ Հավատքի հիմքերը դոգմաներ են, որոնք ձևավորվել են երկար ժամանակի ընթացքում, իսկ հիմնասյուները իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են։
|
Իսլամի 5 հիմնասյուները ամրագրված են հայտնի Գաբրիելի հադիսում։ Դրանք են՝
- Շահադա (արաբերեն՝ الشهادة, վկայություն), որ չկա ուրիշ աստվածություն, ով արժանի է խոնարհման բացի Ալլահից և որ Մուհամմադը իր առաքյալն է։
- Սալաթ (արաբերեն՝ الصلاة, աղոթք)
- Զաքաթի վճարում (արաբերեն՝ الزكاة, պարտադիր նվիրաբերությունը)
- Սաում (արաբերեն՝ الصوم, Պահք Ռամադան ամսին)
- Հաջի կատարում (արաբերեն՝ الحجّ, ուխտագնացություն) դեպի Մեքքա