Պողպատ
From Wikipedia, the free encyclopedia
Պողպատը (գերմ.՝ Stahl)[1] - խառնուրդ), երկաթի համաձուլվածք է ածխածնի հետ։ Պողպատը պարունակում է 2,14 %-ից ոչ ավել ածխածին (ածխածնի ավելի մեծ պարունակության դեպքում ստացվում է թուջ)։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն։ Ածխածնային պողպատներ կոչվում են այն երկաթածխածնային համաձուլվածքները, որոնք չեն պարունակում լեգիրող տարրեր՝ քրոմ, նիկել, մոլիբդեն, սակայն բոլոր պողպատներում, ինչպես ածխածնային, այնպես էլ լեգիրված, կան սահմանափակ քանակությամբ այսպես կոչված մշտական խառնուկներ՝ մանգան (Mn) մինչև 0,8% , սիլիցիում (Si) 0,4% , ֆոսֆոր (P)- 0,04% և ծծումբ (S)-0,05%։
Ֆոսֆորն ու ծծումբը հանդիսանում են վնասակար տարրեր։ Սառեցումից հետո պողպատը բաղկացած է ֆերրիտից և ցեմենտիտից։ Դրանց հարաբերությունից կախված է պողպատի շատ հատկություններ։ Սիլիցիումը բարձրացնում է հոսունության սահմանը և նվազեցնում պողպատի դրոշման ունակությունը, իսկ մանգանը բարձրացնում է ամրությունը։ Ծծումբն առաջացնում է շիկաբեկունություն, որը, փոխազդելով մանգանի հետ, նվազեցնում է նրա տոկոսը և առաջացնում է MnS, իսկ վերջինս դժվարահալ միացություն է և գործնականում բացառում է շիկաբեկունությունը։ Ֆոսֆորը պողպատում հանդիսանում է վնասակար տարր, քանի որ այն, լուծվելով ֆերրիտում, աղավաղում է բյուրեղային ցանցը և բարձրացնում սառնաբեկունության շեմը։