Գերմաներեն
From Wikipedia, the free encyclopedia
Գերմաներեն ([dɔʏ̯t͡ʃ], կրճատ՝ Dt. կամ Dtsch.), արևմտագերմանական լեզու։ Գերմաներեն են խոսում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայի գերմանական հատվածում, Լիխտենշտայնում, Լյուքսեմբուրգում, Արևելյան Բելգիայում, Հարավային Տիրոլում, Էլզասում և Լոթարինգիայում, ինչպես նաև հյուսիսային Շլեզվիգում։ Բացի այդ գերմաներենը փոքրամասնության լեզու է հանդիսանում եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ Ռումինիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այն նաև աֆրիկական Նամիբիայի ազգային լեզուն է։
Գերմաներեն Deutsch, deutsche Sprache | |
---|---|
Գերմանական այբուբեն | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | South Germanic?[1] և արևմտագերմանական լեզուներ |
Երկրներ |
|
Պաշտոնական կարգավիճակ | Կազմակերպություններ |
Խոսողների քանակ | 114,390,961 |
Վերահսկող կազմակերպություն | Գերմաներենի ուղղագրության խորհուրդ և Leibniz Institute for the German Language? |
Լեզվակիրների թիվը | 98 միլիոն (որպես մայրենի լեզու)[3] 16[4]-20 միլիոն (որպես 2-րդ լեզու)[3] |
Ռեյտինգ | 10[5] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[6] |
Դասակարգում | Եվրասիայի լեզուներ
|
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն (Գերմանական այբուբեն) |
IETF | de |
ԳՕՍՏ 7.75–97 | нем 481 |
ISO 639-1 | de |
ISO 639-2 | ger (B); deu (T) |
ISO 639-3 | deu |
գերմաներեն լեզվի քարտեզ։ | |
Գերմաներեն լեզվի իմացությունը Եվրոպայում։ Այն ունի մոտ 100 միլիոն խոսողներ։ | |
German language Վիքիպահեստում |
Գերմաներենը առաջացել է բազմաթիվ վերին և ստորին գերմանական բարբառներից և խոսվածքներից, որոնք իրար հետ կապվում են արևմտագերմանական բարբառների տարածման շրջանում։
Գերմանագիտությունը ուսումնասիրում, փաստարկում և տարածում է գերմաներեն լեզուն և գրականությունը իրենց պատմական և ժամանակակից ձևերով։
«Գերմաներեն» եզրույթով այսօր հասկանում ենք միջին և վերին գերմաներեն խոսվածքների հիմքի վրա առաջացած ընդհանուր վերին գերմաներենը (գրական լեզուն)։ Դրան հակառակ՝ գերմանական բարբառային տարածաշրջանի խոսվածքները միայն մասամբ են այս լեզվին նման։
Բացի դրանից, գերմաներենին են պատկանում նաև հին վերին գերմաներեն և միջին վերին գերմաներեն պատմական նախալեզուները, ինչպես նաև խոսակցական ավելի նոր տարբերակները կամ խառնուրդ լեզուները։
Լյուքսեմբուրգերենը և մնացած շեղված կամ անցումային բարբառները ծագում են տարածաբարբառական տարբերակներից։
Իդիշը, որն առաջացել է միջին վերին գերմաներենից, զարգացել է հիմնականում սլավոնական և եբրայական ազդեցությունների ներքո՝ հետագայում զարգացնելով իր սեփական գրավոր լեզուն։