Համաշխարհային տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։
Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են։ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են։ Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ։ Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են։ Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ ։ Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար։