From Wikipedia, the free encyclopedia
Քիմիական արտադրություն, Արդյունաբերության այն ճյուղը, որ զբաղվում է մետաղների, պլաստմասաների, կաուչուկների, մանրաթելերի, պարարտանյութերի և զանազան այլ քիմիական նյութերի արտադրությամբ, կոչվում է քիմիական արդյունաբերություն։ Քիմիական արդյունաբերությունը ապահովում է տնտեսության զարգացումը, կապի, հեռահաղորդակցության և փոխադրական միջոցների կատարելագործումը, գյուղատնտ եսական մթերքների արտադրության աճն, ու հասարակության կենսամակարդակի բարձրացումը։ Քիմիական արտադրության վրա մեծ ազդեցություն ունեն տեսական գիտելիքները, որոնց ցայտուն դրսևորումներն են ջերմաքիմիայի, քիմիական կինետիկայի, հավասարակշռության և կատալիզի մասին ուսմունքների զարգացումը։ Արտադրական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր են
Միայն վերոնշյալ խնդիրների գիտական մշակումների շնորհիվ հնարավոր դարձավ ամոնիակի սինթեզի նոր արտադրաեղանակի ստեղծումը, ծծմբական և ազոտական թթուների ստացման եղանակների կատարելագործումը․
Արտադրության արդյունավետության կարևոր ցուցանիշ է վերջանյութի ելքը (η), որը վերջանյութի՝ գործնականում ստացված զանգվածի (mգ) հարաբերությունն է տեսականորեն հնարավոր զանգվածին (mտ).
կամ
Վերջանյութի տեսականորեն հնարավոր առավելագույն զանգվածը որոշվում է ռեակցիայի հավասարումով։ Որքան մեծ է վերջանյութի ելքը, այնքան ավելի քիչ են արտադրական թափոնները, էներգիայի և կողմնակի նյութերի ծախսը, այնքան ավելի շահութաբեր է արտադրությունը։ Քիմիական գիտության և ճարտարագիտության սերտ համագործակցության շնորհիվ լուծվել են վերոնշյալ խնդիրները։ Քիմիական արտադրությունները մեքենայացվում և ավտոմատացվում են աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու և արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու նպատակով։ Ժամանակակից քիմիական արտադրությունը հագեցած է ռեակցիայի ընթացքը վերահսկող և կարգավորող բազմաթիվ չափիչ սարքերով, որոնց ցուցմունքները հաղորդվում են կենտրոնական վահանակին, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարելու արտադրությունը։ Քիմիական զանազան արտադրություններում կիրառվում են մի շարք ընդհանուր սկզբունքներ․
Ծծմբական թթվի համաշխարհային տարեկան արտադրանքն անցնում է 100 միլիոն տոննայից։ Օգտագործվում է պարարտանյութերի, մետաղների, պլաստմասանների, կաուչուկների, մանրաթելերի և սինթետիկ լվացող միջոցների արտադրության ոլորտներում, նավթի վերամշակման ոլորտում։ Որպես հիմնական հումք ծառայում են բնության մեջ հանդիպող ծծումբը և պիրիտ (հրաքար)հանքաքարը՝ , որում ծծմբի զանգվածային բաժինը 45 % է։ Ծծմբական թթվի արտադրություն է կազմակերպվում նաև այն մետաղաարտադրական գործարաններում, որտեղ մետաղների ստացման համար օգտագործվում են սուլֆիդային հանքեր։ Պիրիտից (ծծմբի կոլչեդան),ինչպես նաև այլ հանքքանյութերից ծծմբական թթվի արտադրությունը բաղկացած է 3 հիմնական փուլերից․
Ամոնիակից հսկայական քանակությամբ ստանում են ամոնիումի աղեր, ազոտական թթու և պայթուցիկ նյութեր։ Ամոնիակի արտադրության հիմքում ընկած է գերաժմանացի քիմիկոս, Նոբելյան մրցականի դափնեկիր Ֆ․ Հաբերի մշակած եղանակը, այն է, ամոնիակի անմիջական ստացումն ազոտից ու ջրածնից (ամոնիակի սինթեզ)․
Քիմիա 12 դաս. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր Հեղինակ՝ Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.