Ալյումին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ալյումին (լատին․՝ Aluminium), քիմիական նշանը՝ Al (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումինը p–տարր է։
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ալյումին / Aluminium (Al), Al, 13 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 13, 3, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 26,9815386(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ne] 3s2 3p1 | ||||
Էլեկտրոնները ըստ թաղանթների | 2, 8, 3 | ||||
Ատոմի շառավիղ | 143 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 121±4 պմ | ||||
Վան-դեր-Վալսի շառավիղ | 184 | ||||
Իոնի շառավիղ | 51 (+3e) պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,61 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | -1,66 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա | 1‑ին: 577.5 (5.984) կՋ/մոլ (էՎ)
2‑րդ: 1816.7 (18.828) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Թերմոդինամիկական ֆազ | Պինդ նյութ | ||||
Հալման ջերմաստիճան | 660 °C, 933,5 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 2518,82 °C, 2792 Կ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 10,75 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,35[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 10,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 4,050 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 394 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 237 Վտ/(մ·Կ) | ||||
Ձայնի արագություն | 5200 | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
13 | Ալյումին |
26,982 | |
3s23p1 |
Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։
Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։
Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևի զանգվածի 7 %–ը։