From Wikipedia, the free encyclopedia
Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմն էլեկտրոնային շերտում ունի ns² կառուցվածքը, այսինքն s-տարրեր են։ Ենթախմբում բոլոր տարերը մետաղական տարրեր են, ատոմային համարի մեծացման հետ մետաղական հատկություններն ուժեղանում են, որը կապված է ատոմների շառավիղի մեծացման և իոնացման էներգիայի փոքրացման հետ։
| |||||
---|---|---|---|---|---|
Պարզ նյութի արտաքին տեսք | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Մագնեզիում/ Magnesium (Mg), Mg, 12 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | [24,304; 24,307][1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ne] 3s² | ||||
Ատոմի շառավիղ | 160 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 136 պմ | ||||
Իոնի շառավիղ | 66 (+2e) պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,31 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −2,37 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 737,3 (7,64) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 650 °C (923 K) | ||||
Եռման ջերմաստիճան | 1090 °C (1363 K) | ||||
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն | 131.8 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,90[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 14,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանիստ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ | ||||
C/a հարաբերություն | 1,624 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 318 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 156 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
12 | Մագնեզիում |
24,305 | |
3s2 |
Մագնեզիումի կլարկն - 1,95 % (19,5 կգ/մ)։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝
Երկրակեղևում կազմում է մոտ 2%։ Հանդիպում է հիմնականում կարբոնատների (MgCO3, CaCO3), սուլֆատների (MgSO4՝ ծովի ջուր) սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։
Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl.
Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով.
Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։
Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով, բյուրեղացանցի տվյալներն են՝ a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ, Z = 2: Սովորական պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:
Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։
Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։
Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։
Այս հիդրիդները քայքայվում են ջրի ազդեցությամբ՝ ենթարկվելով հիդրոլիզի.
Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Օրինակ՝
Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ.
Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին.
Օքսիդիչ թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի վերականգնման արգասիք.
Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։
Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի ձուլակտորի գինը 2006 թվականին կազմել է 3 դոլլար։
Մագնեզիումի օքսիդները սպիտակ փոշիներ են։ Ստանում են համապատասխան կարբոնատների ջերմային քայքայմամբ.
Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։
Մագնեզիումի հիդրօքսիդը կարելի է ստանալ աղի և որևէ ալկալու փոխազդեցությունից։ Օրինհակ՝
Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։
Ունեն մեծ կիրառություն, հատկապես սուլֆատները և կարբոնատները։ Մեծ քանակությամբ մագնեզիումի սուլֆատ՝ MgSO4, պարունակվում է ծովի ջրում։ Յոթջրյա բյուրեղահիդրատը՝ MgSO4 • 7H2O «դառն աղ» անվամբ հայտնի է որպես լուծողական։
Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։
Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։
Սեռ | Տարիք | Օրական օգտագործվող մագնեզիումի նորմերը[3],մգ/օր | Թույլատրելի վերին սահմանը մգ/օր |
---|---|---|---|
Նորածիններ | 0-ից մինչև 6 ամիս | 30 | Չի գնահատել |
Նորածիններ | 7-ից մինչև 12 ամիս | 75 | Չի գնահատել |
Երեխաներ | 1-ից մինչև 3 տարեկան | 80 | 145 |
Երեխաներ | 4-ից մինչև 8 տարեկան | 130 | 240 |
Երեխաներ | 9-ից մինչև 13 տարեկան | 240 | 590 |
Աղջիկներ | 14-ից մինչև 18 տարեկան | 360 | 710 |
Երիտասարդներ | 14-ից մինչև 18 տարեկան | 410 | 760 |
Տղամարդիկ | 19-ից մինչև 30 տարեկան | 400 | 750 |
Տղամարդիկ | 31 տարի և մեծ | 420 | 770 |
Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
Կանայք | 31 год и старше | 320 | 670 |
Հղի կանայք | 14 մինչև 18 տարեկան | 400 | 750 |
Հղի կանայք | 19 մինչև 30 տարեկան | 350 | 700 |
Հղի կանայք | 31 год и старше | 360 | 710 |
Կրծքով կերակրող կանայք | 14 մինչև 18 տարեկան | 360 | 710 |
Կրծքով կերակրող Կանայք | 19 մինչև 30 տարեկան | 310 | 660 |
Կրծքով կերակրող Կանայք | 31 տարի և մեծ | 320 | 670 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.