Բյուրեղային ցանց
From Wikipedia, the free encyclopedia
Բյուրեղային ցանց, բյուրեղային վիճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանոնավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կրկնությամբ։ Կազմված է բյուրեղների կառուցվածքը բնութագրող կրկնվող բջիջներից։ Ըստ բյուրեղի համաչափության տարրական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քառանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խորանարդ։ Բյուրեղային ցանցի մաթեմատիկական սխեման, որում պահպանվում են միայն տեղափոխումների երկրաչափական պարամետրերը և ցույց չի տրվում ատոմների կոնկրետ տեղաբաշխումը տվյալ կառուցվածքում, այն կոչվում է տարածական ցանց։ Բյուրեղային ցանցով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լինելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։

Ցանցերի դասակարգումը ըստ համաչափության
- Ցածր կատեգորիա
- Եռասեպ։ ,
- Միասեպ։ ,
- Շեղանկյունային։ ,
- Միջաին կատեգորիա
- Քառանիստային։ ,
- Վեցանիստային։ ,
- Բարձր կատեգորիա
- Խորանարդային։ ,
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրեղային ցանց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 482)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.