Remove ads
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կալցիումի կարբոնատ, քիմիական բանաձևը՝ CaCO3, ածխաթթվի կալցիումական աղ է։ Բնության մեջ առաջացնում է երկու միներալ՝ կալցիտ և արագոնիտ, որոնք տարբերվում են իրենց բյուրեղային կառուցվածքով։ 900 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ CaCO3 → CaO + CO2 (կրի ստացման եղանակ)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ թթուներում։
Կալցիումի կարբոնատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավանդական անվանում | կալցիումի կարբոնատ |
Քիմիական բանաձև | CaCO₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ սպիտակ բյուրեղներ |
Մոլային զանգված | 100.0869 գ/մոլ |
Խտություն | 2,7 ± 0,1 գ/սմ³[1] և 2,95 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | (կալցիտ) 825 °C, (արգոնիտ) 1339 °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 2442 ± 1 ℉[1], 1517 ± 1 ℉[1] և 825 °C[2] |
Տրոհման ջերմաստիճան | 900−1000 °C |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[1] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | (25 °C) 0.00015 գ/100 մլ |
pKa | 9 |
Բեկման ցուցիչ | 1,6 |
Բյուրեղային կառուցվածք | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Դասակարգում | |
CAS համար | 471-34-1 |
PubChem | 10112, 516889 |
EINECS համար | 207-439-9 |
SMILES | C(=O)([O-])[O-].[Ca+2] |
ЕС | 207-439-9 |
RTECS | FF9335000 |
ChEBI | 9708 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բնական կալցիումի կարբոնատ (կրաքար, մարմար) կիրառվում է որպես շինանյութ, կավիճը (աղացած կալցիումի կարբոնատ)՝ որպես լցոն ռետինե խառնուրդների, թղթի, լինոլեումի համար։ Ավելի փափուկ ու նուրբ նյութը (նստեցրած կալցիումի կարբոնատ), որ ստացվում է CaCl2-ի և Na2CO3 փոխազդեցությունից, օգտագործվում է ատամի փոշու, կոսմետիկ միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.